Բաժիններ՝

Անհայտ անձինք սպառնացել են ռումբեր պայթեցնել Աթենքի երեք դեսպանատներում

Հունաստանում երեք երկրների դեսպանատներում և երկրի խորհրդարանում ենթադրաբար տեղադրված ռումբերի մասին հունական հեռուստաալիքները չորս հեռախոսազանգ են ստացել։ Այս մասին տեղեկանում ենք Ekathimerini պարբերականից։

Ռումբի սպառնալիքներ են ստացել Աթենքում ԱՄՆ-ի, Իսրայելի և Եգիպտոսի դեսպանատները։ Ըստ պարբերականի՝ անհայտ անձինք կապ են հաստատել հեռուստաընկերությունների հետ և տեղեկացրել, որ երեք դեսպանատներում ռումբերը կպայթեցվեն առավոտյան ժամը 11։30-ին:

Մեկ այլ զանգ նախազգուշացրել է, որ խորհրդարանի շենքի մոտ է ռումբ պայթելու։

Ոստիկանության պայթուցիկ սարքերի վնասազերծման ջոկատը արագ մեկնել է նշված վայրեր: Դրա հետ մեկտեղ, ըստ ոստիկանության տվյալների, դեռ ոչ մի ճանապարհ չի փակվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս