Մինսկը ՀԱՊԿ-ի հարցով ծանուցում չի ստացել Երևանից. Անատոլի Գլազ

Բելառուսը Հայաստանից որևէ ծանուցում չի ստացել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հարցով։ ԲԵԼՏԱ գործակալությանն այս մասին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։

Նիկոլ Փաշինյանը«France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):

«Մենք տեսել ենք Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը և չենք կարծում, որ այն մեր կողմից ինչ-որ մեկնաբանությունների կարիք ունի։ Մենք նորմալ շփում ունենք հայ գործընկերների հետ», – ասել է Գլազը։

Տեսանյութեր

Լրահոս