Արմեն Բաղդասարյան
1994-1999թթ. սովորել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, այնուհետև՝ 1999-2002թթ. սովորել է ասպիրանտուրայում: Ֆրանսերեն լեզվի և գրականության մասնագետ է՝ թարգմանչի մասնագիտացմամբ: 2002թ. ստացել է գիտական աստիճան՝ բանասիրական գիտությունների թեկնածու: 2006-2007թթ. սովորել է Ֆրանսիայի Լումիեր Լիոն 2 համալսարանում ( ֆրանսերենի դասավանդման դիդակտիկա, Մասթեր 2):
2008թ. Մանկավարժական կոչում՝ դոցենտ
2010-2011թթ. Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի համատեղ կրթական ծրագիր, մարքեթինքի ֆակուլտետ, մասթեր 2, մասնագիտացում՝ Բրենդի կառավարում և PR:
Հանրային կապերի փորձագետ է: 2011թ. մինչ օրս համագործակցում է «168 Ժամ» թերթի հետ: