Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների պատվիրակությանը:
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում իր պաշտպանյալին և մյուս 15 հայերին առաջադրված մեղադրանքները որակել է որպես «քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներ»:
Եվրոպական տարածաշրջանում գրիպով հիվանդացության հետևանքով հոսպիտալացման թվի աճ կարող է նկատվել առաջիկա շաբաթներին։ Այդ կանխատեսմամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որը կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել բնակչության խոցելի խմբերի, ներառյալ տարեցների և հղի կանանց պաշտպանությանը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր. օր.-ի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է համաշխարհային անվտանգության համար, խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը. այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Փաշինյանի հետ համատեղ լուսանկար հրապարակել:
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու կալանավորված անձ Կ․Հ․-ին թմրամիջոց փոխանցել կարճատև տեսակցության ժամանակ։
Հայաստանը չի հրաժարվել Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններից. Զախարովա
Ռուսաստանը հավատարիմ է մնում եռակողմ պայմանավորվածություններին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար խնդիրների լուծմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Բաքվում գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի առաջնորդների և մյուս հայերի ազատ արձակման մասին հարցին:
Մենք ակտիվ երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ, որի հետ սահմանները փակ են ավելի քան 30 տարի, և ունենք ընդհանուր գաղափարներ, որ բաց սահմաններն ու համագործակցությունը կարող են օգուտ բերել Հայաստանին, Թուրքիային և տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս մասին հունվարի 23-ին Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Զախարովան խուսափեց հստակ պատասխանել՝ արդյո՞ք Լավրովն ու Միրզոյանը ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցում ընդհանուր հայտարարի եկել են, թե ոչ
Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասն անդրադարձավ Հայաստանում քաղաքացիական հասարակության նախաձեռնած «Եվրաքվե» նախաձեռնությանը՝ որպես ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ։
Սիվիլիթաս հիմնադրամը (ՍիվիլՆեթի մայր կազմակերպությունը) դատի է տվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և պահանջում է ուղիղ եթերում հրապարակայնորեն ներողություն խնդրել Սիվիլիթաս հիմնադրամից՝ «մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց» արտահայտության համար։
Ներկայումս շատ բարդ է կանխատեսել, թե ինչպիսին կլինի ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ․ Զախարովա
Լավրով-Միրզոյան խոսակցությունն անկեղծ էր, սակայն ոչ ամբողջ խոսակցությունն էր տեսախցիկների առջև, հանդիպումը տևեց 3 ժամ․ Զախարովա
Եվրոպայի երկրներն անտեսել են ազգային պաշտպանական խնդիրը. Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ
Փաշինյանի օրոք թե՛ աշխատող, թե՛ նորաստեղծ պետական ինստիտուտների գերակշիռ մեծամասնությունը պրոֆանացիա է։ Եվ «հայկական ЦРУ»-ն բացառություն չէ։ Բայց… Թերագնահատել այդ էսսեն նույնպես պետք չէ, քանզի նաև նրանով են բացահայտվում և արտահայտվում իշխող վարչախմբի իրական նպատակները, վախերը և ծրագրերը։
«Այդ խումբը ֆինանսավորում էր տարբեր աղբյուրներից, և ես ողջունում եմ նախագահ Թրամփի այն որոշումը, որի համաձայն եվրոպական ժողովրդավարության համար սպառնալիք հանդիսացող նման խմբերի ֆինանսավորումը դադարեցվում է»,- նշել է Ֆիցոն։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:
Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կմեկնի Թուրքիա։
Ցուցմունքների մասով էլ պետք է նկատի ունենալ, որ դրանք կորզվում են կյանքի սպառնալիքի տակ, գրվում են հատուկ ծառայությունների կողմից և հարկադրվում են հայ պատանդներին ու գերիներին:
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հավանական է, որ կաճեն նաև տարբեր արտաքին դերակատարների կողմից կիբերհարձակումների ռիսկերը, որոնք կարող են արտահայտվել այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքերով, լրտեսական ծրագրա-ապահովման միջոցներով գաղտնակիրների և որոշում կայացնողների
Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով էլ նույնականացում ձեռք բերելու համար քաղաքացիները պետք է ունենան մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր, նույնականացման քարտն ընթերցող սարք, այցելել «ԷԿԵՆԳ»-ի էլեկտրոնային կայք, դրա միջոցով ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն։
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցի համաձայն՝ ամենայն հավանականությամբ, արտաքին դերակատարների կողմից 2025 թվականին Հայաստանի Հանրապետության տնտեսական, լոգիստիկ կախվածությունը կշարունակվի օգտագործվել որպես քաղաքական ազդեցության գործիք։
Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի, փորձ է արվում Հայաստանի գործընկեր պետությունների շրջանում Հայաստանի նկատմամբ սերմանել անվստահություն, ինչպես նաև ձևավորել մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններին չհամապատասխանող կեղծ օրակարգեր՝ այդպիսով փորձելով Հայաստանի Հանրապետությանը ներկայացնել որպես միջազգային ապակառուցողական դերակատար։
Դատարանը քննել է դիմումը և վճռել՝ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ից հօգուտ «Ֆոտոլուրի» բռնագանձել 2.400.000 ՀՀ դրամ՝ որպես հոնորար։
Շրջանառության հարկին վերաբերող փոփոխություններից դժգոհող առևտրականները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պնդելով, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։
Հիշենք, իսկ ինչո՞ւ մեր հանրապետությունից հեռացան ռելոկանտները, որովհետև Հայաստանը խիստ ծախսատար երկիր է, բայց Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և չպետք է ստեղծել մի իրավիճակ, որ այժմ էլ մեր քաղաքացիները մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ:
Երևանում հունվարի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: