
Տոկիո-2020. հայտնի են բռնցքամարտիկների մրցակիցները

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամների առաջին մրցակիցներն Օլիմպիական խաղերում հայտնի են: Տոկիոյի մեկնարկող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը կլինին Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնը: Բաչկովն առաջին մենամարտը կանցկանցի հուլիսի 25-ին: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 08:05-ից:
52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանն առաջին մենամարտում ուժերը կչափի Մեծ Բրիտանիան ներկայացնող Յաֆալ Գալալի հետ: Այն կկայանա հուլիսի 26-ին (Երևանի ժամանակով` 12:15-ից):
Եվ 75 կգ քաշային Արման Դարչինյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ, քանի որ նա պայքարը սկսում է 1/16 եզրափակիչից: