ՀՀ կառավարության` հուլիսի 29-ին կայացած նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխություններ կատարելու մասին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը:
Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ամենալուրջ սրմանը, որը հանգեցրել է քաղաքական նոր նախաձեռնությունների:
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա, «Եվրոպական միավորված ձախեր» խմբակցություն) կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարը սահմանային գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերից հետո, որոնց հետևանքով հայկական կողմից զոհվեց երեք զինծառայող, իսկ ադրբեջանական կողմից՝ մեկը:
Համաձայն որոշման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարը պետք է երկամսյա ժամկետում ապահովի մասնաճյուղի՝ օրենքով սահմանված կարգով գործունեության դադարեցման գործընթացը:
Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։
«Այս օրենքը չի՛ գործելու. մարդիկ կգտնեն բառեր իրենց ասելիքն ասելու համար, իսկ դուք ոչինչ չեք կարող անել». Սոֆյա Հովսեփյան:
«Դուք զզվում եք անկախ իրավաբաններից, իսկ ԲԴԽ-ին խորհուրդ կտամ հրապարակել դատավոր դառնալու ողջ գնացուցակը…»։
«Այս օրենքը չի գործի. ՍԴ-ն կճանաչի հակասահմանադրական. Նիկոլայ Բաղդասարյանը՝ հայհոյանքը քրեականացնող օրենքի նախագծի մասին:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 3 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 38 հրշեջ ուղղաթիռ, 620 հրշեջ մեքենա, բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն: Ավելի քան 4000 հրշեջներին միացել են նաև բազմաթիվ բնակիչեր ու բանակային որոշ ստորաբաժանումներ:
Տգիտությունն ու անտեղյակությունը «սեփական աղբյուրների» քողով շղարշող և իրենց օբյեկտիվ լրատվական համարողները դիտողականություն ապահովելու միջոցով ընդամենը ջուր են լցնում նիկոլական ջրաղացներին։
2021 թվականի հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել առ այն, որ Իրանից Եվրոպական միության երկրներ հերոին տեսակի թմրամիջոցի ապօրինի փոխադրմամբ զբաղվող անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Ուկրաինայի տարածքներով տարանցիկ տեղափոխել հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 30 կընդունի երկրում բնակվող կուբացիներին, որոնց հետ կքննարկի վերջին իրադարձությունները Կուբայոմ եւ դրանց ԱՄՆ-ի վարչակազմի արձագանքը: Այդ մասն ասված է պետության ղեկավարի՝ հուլիսի 29-ի երեկոյան տարածված գրաֆիկում:
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակիչ:
Արցախում հուլիսի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հայտնաբերվել:
ԱԺ արտահերթ նիստը. ՈւՂԻՂ:
Հայաստանում հուլիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 264 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 867-ի:
Հուլիսի 24-ից մինչեւ 27-ը Փհենյանում տեղի է ունեցել պատմության մեջ առաջին սեմինարը Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) հրամանատարության եւ քաղաքական կոմիսարների համար: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը կոչ է արել գործադրելու առավելագույն ջանքեր բոլոր ստորաբաժանումների մարտունակության բարձրացման համար, հուլիսի 30-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):
«9 ամիս է անցել, սակայն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ չկա: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործը Զինվորական քննչական բաժնից որոշում են կայացվել տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչություն, որտեղ 44-օրյա պատերազմի մասով առավել լայնածավալ քրեական գործեր են քննվում, եւ կցվել է դրանց:
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությանը՝ կողմերին կոչ անելով ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:
Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2021/22 մրցաշրջանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Վարորդական վկայականի դեպքում Ա4 ֆորմատի ժամանակավոր ինչ-որ թուղթ են տալիս..անձնագրի դեպքում` չգիտեմ..
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Պարզ ասած, ԱԹՍ-ների խոցում չի եղել, բայց համապատասխան համակարգերի առկայության, գործողությունների մեջ դնելու արդյունքում ադրբեջանական ԱԹՍ-ները խուսափել են երկրի խորք ներթափանցելուց կամ մեր հատվածում եղել են կարճ ժամանակ։
Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր:
Լույսերի մեջ լինես, Արմեն ջան։ Լույսերի մեջ մնաք Վարդան, Նորիկ, Ֆայն Արմեն։ Մի օր բոլորս միասին ենք լինելու»։
Տոկիոյի իշխանությունները, որտեղ ներկայումս տեղի են ունենում ամառային Օլիմպիական խաղերը, հավաստել են անցած օրը կորոնավիրուսով վարակման 3 865 դեպքը, ինչը դարձել է հերթական առավելագույնը:
Գրքի երևանյան չորրորդ փառատոնի շրջանակում հուլիսի 31-ին «Զանգակ» գրատանը կանցկացվի հանդիպում-քննարկում վերջին տարվա ամենահաջողված նախագծերից մեկի՝ Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» պատանեկան ֆենթըզիի մասին։
Նյու Յորքի բնակիչները, որոնք հուլիսի 30-ից կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները, կստանան 100 ԱՄՆ դոլարի չափով պարգևատրում: Այս մասին «Թվիթեր»-ի էջում հայտնել է Նյու Յորքի քաղաքապետարանը: