Ղազախստանի Ժամբիլի մարզի զորամասի պահեստներում հրդեհի և հետագա զինամթերքի պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 26-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Շնող գյուղի 32-ամյա մի բնակիչ 2020 թ. հունիսին Ալավերդի քաղաքի Հաղպատ բնակավայրի հին գերեզմանատնից գողացել է բազալտե սալիկներ, իր «ԳԱԶ-2410» ավտոմեքենայով տեղափոխել Շնող գյուղի գերեզմանատուն և օգտագործել է այլ անձի գերեզմանի շինարարության ժամանակ:
«Դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ պատասխանատու պետական առաքելության մեջ:
Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունից:
«Թալիբան» ահաբեկչական շարժման քաղաքական գրասենյակի փոխղեկավար Մուհամադ Աբաս Ստանեկզայը Դոհայում հանդիպում է ունեցել Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Դեւիդ Բիսլիի հետ եւ նրա հետ քննարկել Աֆղանստանին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը, ինչպես նաեւ ստեղծված իրադրությունը:
Նշվում է, որ գործարքի մանրամասների մասին կհաղորդվի ավելի ուշ:
Oգոստոսի 27-ին, ժամը 00.40-ին, Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքում հայտնաբերվել և ոստիկանության Գավառի բաժին բերման է ենթարկվել Սարգիս Հ.-ն, որը հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Կապան-Գորիս ճանապարհային հատվածը բացվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ այն պատգամավորները, որոնք երեկ առանձնակի եռանդով էին կառուցում բռնությունից զերծ հասարակություն.
ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում օգոստոսի 27–ին տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների միջև կորոնավիրուսային վարակի դեմ բնակչության պատվաստման հավաստագրերի (այլ փաստաթղթերի) փոխադարձ ճանաչման հարցի շուրջ խորհրդակցություն: Այս մասին տեղեկանում ենք ԱՊՀ գործադիր կոմիտեի կայքէջից:
Ոստիկանության ՔՈԳՎ և ՌԴ ՆԳՆ ՔՀԳ վարչության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՌԴ տարածքում հայտնաբերվել, ձերբակալվել և օգոստոսի 26-ին ՔՈԳ վարչության ծառայողների կողմից Հայաստան է տեղափոխվել Անդրանիկ Զ.-ն, որը 2020 թ. մայիսի 27-ից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 3-րդ մասի 5-րդ կետի, 133-րդ հոդվածի (Ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերի և 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ամերիկացիներին կոչ է արել համախմբվելու ահաբեկչության դեմ պայքարում ի պատասխան երկրի նախագահ դեմոկրատ Ջո Բայդենին պաշտոնաթող անելու կամ նրան իմփիչմենթ հայտարարելու՝ Հանրապետական կուսակցության մի շաք ներկայացուցիչների պահանջի՝ Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործության պատճառով: Օգոստսի 26-ին լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում Փսակիին խնդրել են մեկնաբանել ընդդիմության կոչերը:
Ֆրանսիացի դիվանագետները Դոհայում և Քաբուլում թալիբների հետ կապ են հաստատել Աֆղանստանից իր քաղաքացիների տարհանումը հեշտացնելու համար: Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին:
Ադրբեջանը օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: Կոնկրետ այս պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները խոչընդոտներ են ստեղծում Արցախի ժողովրդի՝ հեռախոսային և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու ազատության և տեղեկացված լինելու իրավունքի համար։
Նման պայմաններում քննիչ Վահե Մարտիրոսյանը քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշում է կայացրել: Վերոհիշյալ որոշումը բողոքարկվել է դատական վերադասության կարգով դատախազությունում, ինչը սկզբում մերժվել է, իսկ այնուհետև բողոքարկվել է դատարանում: Բողոքի քննարկումը մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, և գործն ընթացքի մեջ է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին:
«Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են 2021 թվականի օգոստոսի 26 -ին Քաբուլի Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի մոտ տեղի ունեցած սարսափելի հարձակումները», – ասված է հայտարարության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թալիբները Թուրքիային առաջարկել են կառավարել Քաբուլի օդանավակայանը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ «Թալիբներն առաջարկել են ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը:
Թատրոնի թիրախը հանրությունն է, նրա արձագանքը, ըստ արձագանքի, կխաղարկվի հաջորդ արարը: Հանրության զիջողականության պոտենցիալն է թեստավորվում, բայց առաջին հերթին սյունեցիների: Թեստի արդյունքները հետագա քայլերի համար կարևոր են լինելու»:
Ազդեցիկ է հատկապես տարբեր ծրագրերի ներքո հիփոթեքային վարկավորման պորտֆելի աճը. Վերջին 4-5 տարիների ընթացքում Մատչելի բնակարան երիտասարդներին ծրագրի ներքո եւ Ազգային հիփոթեքային ընկերության վերաֆինանսավորմամբ վարկավորման ծավալերն աճել են մոտ 6 անգամ:
Հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է խորացնել և ընդլայնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով, ինչն արձանագրված է նաև օգոստոսի 26-ի կառավարության ծրագրում:
ԱՄՆ-ը գործընկերների հետ կարողացել է Քաբուլի օդանավակայանից ինքնաթիռներով գրեթե 105.000 մարդ դուրս տանել օգոստոսի 14-ից ի վեր: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը:
Օգոստոսի 26-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Գավառի բաժնի և ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները հանցագործությունների կանխման և նախականխման, բացահայտման, իրավախախտումներ հայտնաբերելու ուղղությամբ ուժեղացված ծառայություն իրականացրին Գավառում։
Ստամբուլում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքներով Երևանի «Ալաշկերտ»-ը հայտնվել է A խմբում, որտեղ նրա մրցակիցներն են ավստրիական ԼԱՍԿ-ը, իսրայելական «Մաքքաբի Թել Ավիվ»-ը, ֆինլանդական ՀԻԿ-ը:
Թբիլիսիում հայտնվել են կորոնավիրուսի դեմ պատվաստման շարժական կետեր, որոնք տեղակայված են մարդատար ավտոբուսներում: Նախագիծը գործարկել են Վրաստանի առողջապահության նախարարությունում՝ Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համատեղ:
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 27-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։
Թուրքագետ, պ.գ.թ.Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ համակերպվել է Գորիս-Կապան մայրուղու կորստի հետ և որևէ իրական քայլ այն Հայաստանի վերահսկողության տակ վերցնելու համար չի անելու (ինչպես դա եղել է Սև լճի, Կութ գյուղի պարագայում):
Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է 60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր կյանքի կոչել, որի արդյունքում Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Լիահույս ենք, որ Կապան-Գորիս երթուղու շահագործման շուրջ առկա տարաձայնությունների լուծման ուղղությամբ ընթացող բանակցություններին զուգահեռ՝ սրընթաց կերպով կընթանան նաև այլընտրանքային երթուղիների բարելավման ու զարգացման աշխատանքները, որպեսզի պայմանները ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ Հայաստանի հետ մեր առևտրային հարաբերությունների տեսանկյունից՝ վերադառնան իրենց բնականոն հունին», – «Արմենպրես»-ին ասել են Իրանի դեսպանությունից: