Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
Ատոմային էներգիայի միջազգայն գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել է Ուկրաինա՝ երկրի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման գծով տեխնիկական օգնություն ցույց տալու համար: Այդ մասին ասված է ՄԱԳԱՏԷ-ի՝ մարտի 29-ին տարածված հայտարարության մեջ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 29-ին ժամը 12.30-20.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Բեկնազարյան, Չաուշի փողոցների, Մազմանյան փող. 5/1, 5/9, Բաշինջաղյան փող. 188, 192, 196, 198 և Բաշինջաղյան 2-րդ նրբ. 6, 8, 10, 12 համարների ջրամատակարարումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մարտի 9-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:
ԱՄՆ-ը Ռուսաստանին համարում է «սուր սպառնալիք աշխարհակարգի համար», իսկ Չինաստանը՝ «ԱՄՆ-ի կարեւոր ռազմավարական մրցակից եւ մարտահրավեր», հետեւում է Պենտագոնի պարզաբանումներից, որոնք վերաբերում են նոր Ազգային պաշտպանության ռազմավարությանը։
Թուրքական մամուլը նշում է, որ չնայած Անկարայում ԱՄՆ դեսպանատան դեմ ճնշումներին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդպես էլ չի կարողացել հանդիպել Ջո Բայդենի հետ։
Այսօրվանից կարող ենք համարել, որ մեր երկրում կլիմայական գարուն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: «Թող այն խաղաղություն և բերրիություն բերի մեր երկրին և աշխարհին»,- գրել է Սուրենյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ տեղեկացնում են, որ մարտի 28-ի ցերեկը, 29-30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը […]
Նիգերիայում ահաբեկիչները պայթեցրել են մարդատար երկաթուղային շարժակազմը: Մարտի 29-ին այդ մասին հայտնել է This Day թերթը՝ վկայակոչելով Նիգերիայի երկաթուղիների կորպորացիայի տնօրեն Ֆիդետ Օկիրիային։
Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով:
Կանադայի իշխանությունները պատրաստվում են հանդես գալու ավիաաղետների հետաքննության միջազգային կանոնների փոփոխման նախաձեռնությամբ՝ 2020 թվականին Իրանում «Ուկրաինայի միջազգային ավագծերի» (ՈՒՄԱ) ինքնաթիռի խոցման իրադրության պատճառով: Մարտի 28-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը։
Մեր երկրի անվտանգության համակարգն ուղղակի խարխլվում է քաղաքական նեղ շահերի ու կոպիտ սխալների պատճառով՝ 1) Սեփական սխալները կոծկելու և դժգոհություններ առաջ չբերելու համար հետևողականորեն արվում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով արդարացվում կամ օրինականացվում են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները՝ թե՛ քաղաքացիական բնակչության, թե՛ զինծառայողների անվտանգության ու կյանքի բացարձակ անտեսումով: Ի՞նչ իրավունք ունի […]
Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված) ավտոճանապարհը մարտի 29-ի ժամը 10։55-ի դրությամբ երկկողմանի երթևեկելի է:
Տևական ժամանակահատված է, ինչ Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հանձնախումբը աշխատում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության բոլոր տեսակներից զրկելու, ինչպես նաև Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը կանխելու ուղղություններով։
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառմանը ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակին, ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, շեշտել եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման կարևորությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:
Խուճապային գնումներ պատճառը դեֆիցիտը չէր. ինչո՞ւ է լռում կառավարությունը
Իսկ հանրային նոր առողջ շերտը պետք է արագ կազմակերպվի, որպեսզի երկիրը փոփոխությունների արդյունքում առաջ գնա, և ոչ՝ հետ։ Երկուսի հավանականությունն էլ այս փուլում բարձր է:
Թալան էր նաև այն, որ անձնագրերը փոխելու առաջին տարվա ընթացքում ՀՀ բոլոր քաղաքացիները ստիպված էին միայն մեկ տեղ լուսանկարվել, որովհետև «պասպորտ սեղանները» միայն այդ լուսանկարչատան նկարներն էին ընդունում, որպեսզի ընդամենը մեկ «բիզնեսմեն» «օրինական» հարստանա:
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշմանը:
Մարտի 28-ին վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։ Ընթացիկ ամսում Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։
Ստամբուլում Մոսկվայի եւ Կիեւի բանակցությունների սկսվելուց առաջ ուժեղացվել են անվտանգության միջոցները, սպասվում է, որ Դոլմաբախչե նախագահական նստավայր պատվիրակությունների գալու ժամանակ անվտանգության ծառայությունները կփակեն փողոցները:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին:
Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ:
Գրեթե 490 հազար մարդ է ժամանել Ռուսաստան Դոնեցկի Ժողովրդական Հանապետության (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հարապետության (ԼԺՀ) եւ Ուկրաինայի տարածքից: Ինչպես մարտի 29-ին ՏԱՍՍ-ին հաղորդել են ուժային կառույցներում, մեկ օրում նրանց թիվն աճել է 16,6 հազարով։
Ռուսաստանի Դաշնությունը սկսել է լրջորեն զբաղվել Արցախում ադրբեջանական սադրանքների կանխմամբ ու ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքներից ադրբեջանական զորքերի հետքաշմամբ:
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Բեռլինի Գրան Պրիի առաջատարից հետ է մեկ միավորով:
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը: