Մոսկվան բաց է ԱՄՆ-ի հետ անկեղծ եւ փոխհարգալից երկխոսության համար, կապուղիները պահպանվում են նույնիսկ ներկայիս պայմաններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Կոշելյովը:
Ուկրաինային զենքի միագումար մատակարարումները Եվրամիության բոլոր երկրների կողմից բազմակի գերազանցում են 1,5 միլարդ եվրոն, որը մարտի սկզբին այդ կարքիների համար տրամադրել է Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվոպայի խաղաղության հիմնադրամից: Ապրիի 22-ին այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը բելգիական Soir թերթում հրապարակված հարցազրույցում:
Նիկոլ Փաշինյանին ոչ ոք ձայն չի տվել Արցախը հանձնելու և Արցախի ՊԲ-ն լուծարելու համար. Վանեցյան:
Կապիտուլյանտներին ով ինչ հարց տալիս է,պատասխանում են՝ մեզ ժողովուրդը երկու անգամ ձայն է տվել։
Ապրիլի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Հայոց ցեղասպանության դասավանդման համար Կոնգրեսի գրադարանին 10 միլիոն դոլար հատկացնելու նախագիծը, որն առաջ էր մղվում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից։
Հայաստանի Անկախության հռչակագրի, Սահմանադրության, 100-րդ տարելիցին ընդունված Համահայկական հռչակագրի եռամիասնությունը մի կողմից, Հայաստանը, Արցախն ու սփյուռքը մյուս կողմից պիտի լինեն իրավատերն ու պահանջատերը ոչ միայն Ցեղասպանության արդար պայքարի, այլև ինքնիշխան պետության։
#Հենցհիմա: Ազատության հրապարակում․ ՈւՂԻՂ:
Կարինե Աճեմյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման, ՀՀ և Արցախի սահմանների անվտանգության մասին. ՈՒՂԻՂ:
Գերմանիայում Ղրիմի բարեկամները հանրագիր են նախաձեռնել՝ պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ, տարածաշրջանի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը:
Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայի կառավարության աջակցությամբ արդեն երկար տարիներ է մի շարք միջոցառումներ է անցկացնում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցին կապակցությամբ։
Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամ Գիգա Պեյշոտուն ապրիլի 18-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հանդես է եկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու մասին հայտարարությամբ:
Եվրամիությունը հակահրթիռային պաշտպանության սեփական համակարգի կարիք ունի: Այդ մասին հայտարարել Է Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերն ապրիլի 22-ին MՖnchner Mercur թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՆԱՏՕ-ի ամրապնդման եւ ԵՄ-ի արագ հակազդման արդեն համաձայնեցված ուժերի հետ մեկտեղ մեզ եվրոպական հակահրթիռային վահան Է անհրաժեշտ»,- ասել Է նա: Վեբերի խոսքով՝ Եվրոպան նաեւ կարիք ունի ստորաբաժանումների, որոնք զբաղվեին կիբեռտարածությունում կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանությամբ:
Քաղաքական գործիչը հանդես Է եկել պաշտպանության ծախսերի ավելացման օգտին: «Եվրոպան պետք Է ի վիճակի լինի պաշտպանելու իրեն,- ասել Է խմբակցության առաջնորդը:- Այժմ առանց ԱՄՆ-ի մենք ասես առանց հագուստի ենք փոթորկի պայմաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Տրամաբանական է, որ ամեն գնով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել ձգտող իշխանությունը պետք է թուլացներ նաև սփյուռքի գործոնը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպային ռուսական գազի մատակարարման էմբարգո սահմանելու հարցը կարող է քննարկումների առարկա դառնալ Ուկրաինայի խնդրով պատժամիջոցների շրջանակներում, բայց այսօրվա դրությամբ այն չի քննարկում։
Բյուջեով իրականացվող շինարարությունը կտրուկ կրճատվել է. Որտե՞ղ են կառավարության սուբվենցիոն ծրագրերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը մերժել է Սուրբ Զատկին զինադադար հաստատելու առաջարկը։
Միացյալ Նահանգների պատմության մեջ այժ ժամանակը կարելի է համարել ամենավտանգավորը նրա ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին Ֆլորիդայի նահանգում իր ելույթի ժամանակ։
Հայաստանում ապրիլի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 814 դեպք, որից 410 հազար 535-ը`առողջացած, 8622-ը` մահվան ելքով:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ:
Հայաստանի ֆուտբոլի Մ-16 հավաքականը ապրիլի 21-26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն Համաշխարհային բանկի հետ համաձայնագիր է ստորագրել Ուկրաինային 88,5 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ տալու շուրջ, որը տրամադրվելու է Տնտեսական վերականգնման ոլորտի զարգացման քաղաքականության նպատակային ֆոնդից: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը:
ԱՄՆ-ի վարչակազմը պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Թերրի Վոլֆին նշանակել է Ուկրաինայի ռազմական օգնության համակարգող: Ապրիլի 21-ին այդ մասին հայտնել է The Hill թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցչի։
Ապրիլի 22-ին ժամը 00.15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից Նալբանդյան տանող ճանապարհին կրակոցներ են, նախնական տվյալներով՝ մեկ քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, ևս մեկ քաղաքացի ընկած է գետնին:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Արցախի հարցով բանակցությունների «մանյովրի» միակ տեղը մնացել է ՌԴ-Արևմուտք խորը ճգնաժամը, որը թույլ չի տալիս արագացնելու հայաստանյան իշխանությունների նախաձեռնած Արցախի հանձնման գործընթացը։
Ու քանի որ տարվում է համակարգված քաղաքականություն, ակնհայտ է, որ իշխանության կամ պաշտոնների համար քաղաքացիներին գցել են մոլորության մեջ, ստացել են ձայներ և իրականացնում են քաղաքացիների կամքին հակասող քաղաքականություն:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 21-ին կրկին հավաստել է, որ ոչ մի ամերիկացի զինվորականի չի ուղարկի Ուկրաինայի տարածք՝ «երրորդ համաշխարհային պատերազմի» ռիսկից խուսափելու համար:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այս տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, մի շարք միջոցառումներ կանցկացվեն:
Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կռիվ է գցել իշխող խմբակցությունում․ մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունից հետո «արեւմտյան» կամ, ավելի ճիշտ՝ սորոսական հատվածն ուղղակի միտինգ է անում խորհրդարանի ներսում եւ անթաքույց սպառնում Նիկոլ Փաշինյանին՝ «ռսի սապոգը լիզելու» եւ Արեւմուտքի տակից փախչելու համար։ Փոխարենը խանդավառված է մյուս` պրոռուսական թեւը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։