Վրաստանում բանջարեղենի գինը նվազում է

EastFruit-Վրաստան տեղեկատվական-վերլուծական ընկերության տվյալներով, Վրաստանում բանջարեղենի մանրածախ գները 2023 թվականի ապրիլին 2023 թվականի մարտի համեմատ նվազել են 6 տոկոսով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ EastFruit-Վրաստանի՝ գների նվազում է սպասվում նաև մայիսին։ EastFruit-Վրաստանը նշում է՝ նման դինամիկան սեզոնային բնույթ ունի և տարվա այս եղանակին գները նվազման միտում ունեն։

Տեղեկության համաձայն, բանջարեղենի գների նշված նվազումը կապված է շուկայական առաջարկի աճի հետ։ Այս աճի մի մասը բաժին է ընկնում տեղական արտադրողներին, հիմնականում՝ լոլիկ և վարունգ աճեցնողներին: Հարևան երկրներից ներմուծումը նույնպես կարևոր դեր է խաղում վրացական շուկայում առաջարկի ավելացման գործում։

Տեղեկության մեջ նշվում է՝ որպես կանոն Վրաստանում մրգի և բանջարեղենի ներմուծման ամենաակտիվ ամիսներն են մարտը, ապրիլը և մայիսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031