Մինչև այժմ Կոստանյանը արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։
Շնորհակալություն և կոչ եմ անում կողմ քվեարկել հայկական պատվիրակության առաջարկած փոփոխություններին:
ԵԽԽՎ-ում քննարկվում է Լաչինի միջանցքի շրջափակման հարցը. ՈւՂԻՂ
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:
Արցախի կանայք այսօր բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ կոչ անելով անհապաղ միջամտել և դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի էներգետիկ շրջափակումը։ Հենց տիկին ֆոն դեր Լյայենն է պատասխանատու Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար։
Շարվաշիձեն 60 տարեկան է, պրոֆեսիոնալ մանկավարժ է, Եվրոպական ակադեմիայի անդամ։ ԹՊՀ-ում պաշտոնավարման ընթացքում Շարվաշիձեն ակտիվ կապ է ունեցել Երևանի պետական համալսարանի հետ, իրականացրել է համատեղ հանդիպումներ, նախագծեր և այլն։
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է անցած տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Ընդհանուր առմամբ խոշորները պետական բյուջեն են վճարել 1 տրիլիոն 490 մլրդ դրամ։ Այդ գումարի ավելի քան 9,6 տոկոսը վճարել է մեկ ընկերություն։ Խոսքը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» մասին է։ Այս ընկերությունն անցած տարի ռեկորդային մեծության հարկ է վճարել՝ ավելի քան 143,9 մլրդ դրամ։
Արցախի շրջափակում` օր 46-րդ
Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելություն ստեղծելու մասին՝ երկու տարի ժամկետով։ ԵՄ ներկայության կոնկրետ պարամետրերը կորոշվեն առաջիկայում։ Բայց արդեն ակնհայտ է, որ այն ավելի հավակնոտ է լինելու, քան ԵՄ մոնիտորինգի մեխանիզմը, որը Հայաստանում գործել է անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում:
31 տարի առաջ այս օրն ազատագրվեց Քարինտակը
Արցախում մարզական պարապմունքները չեն դադարեցվել, սակայն ժամերը կրճատվել են
Ակնհայտ է՝ ինչ է տեղի ունեցել. դատախազը մտավախություն ունի՝ ճշմարտությունը կբացահայտվի. Մակինյան
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց աջակիցներին ու հեռացավ
«Ճանապարհը կապալան». Արցախում 4-ամյա Մհերը գիտի, թե ինչու է զրկված սիրելի ուտելիքներից
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ հունվարի 26-ից մինչև մարտի 1-ը Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Գ.Նժդեհի, Մ.Ստեփանյան, Ազատամարտիկների, Չարենցի, Հ. Թումանյան, Շահումյան, Ռ. Մինասյան, Սպանդարյան փողոցներում, Երկաթուղայինների փողոցում և նրբանցքներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:
Նիկոլ Փաշինյանի գործողություններում տրամաբանություն փնտրելը, իհարկե, անհույս ու դատապարտված զբաղմունք է։
«Կարծում եմ, սա Արցախում շփման ամենաարդյունավետ ձևն է: Մենք իսկապես մեծ դժվարությունների ենք բախվում, բայց մեծ աշխատանք է տարվում նաև դրանք հաղթահարելու համար, փորձում ենք առաջ շարժվել՝ լուծումներ գտնելով ամեն օր առաջացող նոր խնդիրներին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ջերմուկի համայնքապետարանն առաջարկում է փոփոխություններ կատարել համայնքի ավագանու 2022 թ. դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշման մեջ։ Համայնքի ավագանին այդ որոշմամբ սահմանել է տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները։ Որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:
Իլոն Մասկին պատկանող «Starlink» արբանյակային ինտերնետ-ցանցը մեծացնում է իր աշխարահագրությունը։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Starlink-ը պատրաստվումէ մուտք գործել Թուրքիա 2024 թվականին։
Հարգանքը քրիստոնյայի կյանքի հիմնական առաքինություններից է։ Այն միաժամանակ շատ նուրբ թելերով կապված է խոնարհության հետ․ որտեղ խոնարհությունն է, այնտեղ անպայման հարգանք գոյություն ունի։ Նա, ով չգիտի խոնարհվել, չգիտի նաև հարգել։ Հարգելու կարողությունը մեծապես ներգործում է մարդու բարոյական կյանքի և նկարագրի ազնվացման ընթացքին։
Այրոցը հաղթահարելու ամենահեշտ միջոցը հատուկ դեղագործական պատրաստուկներն են, սակայն որպես այլընտրանք կարող եք օգտագործել ստամոքսահյութի ազդեցությունը չեզոքացնող միջոցներ։ Այս մասին Газета.Ru-ին ասել է Սանկտ Պետերբուրգի SM-Clinic-ի գաստրոէնտերոլոգ, լյարդաբան Ալեքսանդր Անդրեևը։
Ժամանակի ու տարածության հարաբերությունը հայկական աշխարհում ողբերգական է։ Ժամանակի հետ երկրից մնացած տարածությունը փոքրանում է։ Ժամանակը նաև սպանում է նեղացող տարածքի բնակիչներին։
Գիտության մեջ կա էպիֆենոմեն հասկացություն, որը նշանակում է պատճառահետևանքային պատրանք։ Այսպես են բնորոշում այն իրավիճակները, երևույթները կամ մարդկանց, ովքեր ամենատարբեր գործոնների ազդեցությամբ պատճառը շփոթում են հետևանքի, հետևանքը՝ պատճառի հետ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Աշխարհահռչակ երգչուհի Շերը և անվանի ամերիկահայ բժիշկ, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, բարերար Էրիկ Էսրաիլյանը հոդված են հրապարկել ամերիկյան «Newsweek» պարբերականում՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով մարդասիրական ճգնաժամի վրա, որը հասունացել է Արցախում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 25-ին հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ։
Ժառանգության ընդունման կարգը և ժամկետները
Մոսկվան շարունակում է Էստոնիայի կողմից Ֆինլանդական ծոցում հարակից գոտի ստեղծելու հարցը, հույս ունենալով, որ Տալլինը կհետևի 1982 թվականին ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիային և չի խոչընդոտի ռուսական նավերի անցմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իր դիմումը։