«Սերժ Սարգսյանն առաջադրվում էր վարչապետ, որ «վերահաս վտանգ Նիկոլն ու հակահայկական հեղափոխությունը» չհանձնի Արցախը… Չե՞ս ամաչում». Շարմազանովը՝ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի պատասխան Փաշինյանի հերթական լկտի մանիպիւլյացիայի։

Նիկոլ Փաշինյան, «վերահաս արհավիրք» ասելով՝ նկատի ունենք քեզ ու քո հեղափոխության հովանավորներին։

Սերժ Սարգսյանն առաջադրվում էր վարչապետ, որ «վերահաս վտանգ Նիկոլն ու հակահայկական հեղափոխությունը» չհանձնի Արցախը։

Ասում ես՝ ինձ չեն զգուշացրել վտանգների մասին։

Չե՞ս ամաչում։

Ես եմ քեզ հրապարակային 2018-ի մայիսի 1-ին ասել՝ դուք չեք կարող լինել գերագույն գլխավոր հրամապատար։

Աշոտյանն Արմենն է ասել ՝ ես չեմ ուզում դուք լինեք ՀՀ վերջին վարչապետը։

Ամբողջ ՀՀԿ ֆրակցիան էր քեզ ասում, որ երկիր կառավարելը քո խելքի բանը չէ, Նիկոլ։

Իսկ դո՞ւ…

Ասում էիք՝ մեր հեղափոխությունը Արցախյան շարժումից կարեւոր է։

Սա նոր Սարդարապատ է։

Ո՞ւմ դեմ Սարդարապատ։ Արցախ ազատագրողների՞։

Դու էիր ասում՝ ինչ պետքա, դա էլ բանակցում եմ։

Դու էիր ասում՝ բանակցությունը սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ՝զրոյական սեփական կետից։

Դու էիր ասում՝ Ալիեւը կառուցողական է։

Արհավիրքը դու էիր ու «Սերժ մերժողները»։

Հեռացվելու ես, փրփուրպերից կախվելդ անօգուտ է, Նիկոլ Փաշինյան»։

Տեսանյութեր

Լրահոս