Արևմտյան երկրների՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի ավանդական ոսկու արտահանումների հիմնական ուղղությունները փոխվել են՝ ուղղվելով դեպի Թուրքիա, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Մայիսի 24-ին, ժամը 09.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 23-ին, ժամը 11.16-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ»-ի 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, մայիսի 25-ին Twitter-ում արած գրառմամբ հայտնվել է թուրքական մամուլի առաջին էջերում:
«Դասագրքի գաղափարի ու նախաձեռնության հեղինակն է ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանը, որը ծանոթ է Արվեստի ինստիտուտին ոչ միայն դրսից, այլեւ՝ ներսից: Եվ ես լիահույս եմ, որ ՀՀ ԿԳՄՍՆ եւ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի միջեւ բեղմնավոր համագործակցությունը լինելու է շարունակական՝ արգասավորվելով արվեստագիտական նորանոր մնայուն ձեռքբերումներով»,- ասաց նա:
Օրերս ռուս քաղաքագետներից մեկը հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանը ճիշտ է վարվում՝ հրաժարվելով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն առաջ մղելուց և դա բացառապես ԼՂ ժողովրդի խնդիրն է:
«Այս պահին որևէ տեղեկություն չունենք, մենք նույնպես հետևում ենք։ Հարցը մեր ուշադրության կենտրոնում է»։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ երկու հայ զինծառայողների հետ կապի ընդհատմանը։
Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ հայ 2 զինծառայողները ձերբակալվել են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլ քաղաքի Յեդիթեփե Համալսարանի Սոցիլոգիայի բաժնի դեկան, դոկտոր պրոֆեսոր, սոցիոլոգ Դեմեթ Լյուկուսլուն խոսել է երիտասարդների շրջանում սոցիալական դժգոհությունների մասին:
Նիկոլի բերած ապագան` սպանված երիտասարդներ, խորտակված, ապագայից զրկված սերունդ. Էդգար Ղազարյան
Իր մեջ չարություն պարունակող նախանձը կարող է վնասել ուրիշներին: Դա էլ հենց չար աչքն է՝ դիվական ներգործությունը:
Որոնվում են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողները. քննվում է ադրբեջանական կողմում հայտնվելու վարկածը
Ինչ-որ մակարդակում կատարյալ խելամիտ է, որ նախաճաշը սննդի հիերարխիայում պետք է իր տեղն ունենա: The Guardian-ը անդրադարձել է թեմային։
Ամոթը՝ որպես մարդկային հոգեբանության բաղկացուցիչ, կարևորագույն դեր ունի՝ ինչպես անհատների, այնպես էլ՝ հանրույթների կյանքում։ Լայն իմաստով, նաև ամոթն է մարդուն անասունից տարբերող հատկանիշներից մեկը։ Առանց ամոթի մարդը քիչ է տարբերվում կենդանական աշխարհի ներկայացուցիչներից, եթե ընդհանրապես տարբերվում է։ Հետևաբար՝ ամոթին պետք է վերաբերվել լրջորեն՝ որպես անհատական ու խմբային վարքագծի կարևոր կողմնորոշիչ։
«Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների մրցույթում, որը տեղի կունենա հուլիսի 12-17-ը Բելառուսում, Հայաստանը կներկայացնի երգչուհի Մաշա Մնջոյանը։
Մայիսի 21-ին, ժամը 21.10-ին, Երևանի Այվազովսկու փողոցում «Հունդաի» ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 26-ին հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:
Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպումը, որի հետ շատ փորձագետներ կապում էին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի և նույնիսկ բեկումնային պայմանավորվածությունների ձեռքբերումը, ոչ մի կոնկրետ բանով չավարտվեց: Այո, և տևեց այն, հակառակ սպասումների, ընդամենը մոտ 20 րոպե. ուստի տպավորություն է ստեղծվում, որ կողմերն ավելի վաղ իրենց հույզերն են արտահայտել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ալիևի և Փաշինյանի միջև բռնկված սուր բանավեճի ընթացքում, որտեղ Ալիևը ներկա է եղել որպես հյուր:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, նշել է, որ եթե երկու կողմերի միջև հաշտություն հաստատվի, Անկարան Հայաստանի հետ հարաբերություններում պատրաստ կլինի դրական քայլերի: Այս մասին հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:
2023-ի առաջին 4 ամսում Թուրքիա է մեկնել 11մլն 93.247 զբոսաշրջիկ։ Անցյալ տարվա նույն ժամանակատվածի համեմատ (9մլն 533.933) այն աճել է 27․51%-ով։
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները աճել են 0,55 դոլարով (0,72%)՝ հասնելով բարելի դիմաց 76,81 դոլարի։
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկրի քաղաքացիները մայիսի 28-ին համախմբվելու են «Թուրքիայի դար» տեսլականի շուրջ:
Այս նկարներն արված են Արտաշատ և Վեդի քաղաքներում։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 26-ին, ժամը 15։13-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Օդեսայի փողոցի թիվ 68 հասցեում՝ գործարանում, աշխատակիցն ընկել է վերելակի հորանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին: