Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտպանության նախարարները հանդիպում են ունեցել Սինգապուրում

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հաստատել է Վաշինգտոնի հանձնառությունն՝ առաջիկա ամիսներին վերականգնելու Չինաստանի և ԱՄՆ-ի զորահրամանատարների միջև հեռախոսային կապերը։

Այդ մասին հաղորդել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Սինգապուրում Լլոյդ Օսթինի և նրա չինացի պաշտոնակից Դուն Ջունի հանդիպման արդյունքները։

«Նախարար Օսթինն ընդգծել է Միացյալ Նահանգների և Չինաստանի զինվորականների միջև կապուղիները բաց պահելու կարևորությունը: Նախարար Օսթինը հաստատել է նախագահ (Ջո) Բայդենի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի՝ 2023 թվականի նոյեմբերի հայտարարությունը, որ երկու կողմերն առաջիկա ամիսներին կվերսկսեն զորահրամանատարների միջև հեռախոսազրույցները», – ասված է հայտարարության մեջ։

«Շանգրի Լա երկխոսությունը» միջազգային հարթակ է Ասիայում անվտանգության քննարկման համար: Համաժողովին մասնակցում են պաշտպանության նախարարներ, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներ և փորձագետներ: Այս տարի համաժողովն անցկացվում է Սինգապուրում մայիսի 31-ից հունիսի 2-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս