Հայաստանի մասնակցության սառեցումը չի խաթարի ՀԱՊԿ-ի աշխատանքը. Գրիզլով

Հայաստանի մասնակցության սառեցումը չի կարող լրջորեն խաթարել ՀԱՊԿ-ի աշխատանքը։ Այս հայտարարությունն արել է Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը «Союзники. ОДКБ»-ին տված հարցազրույցում։

«Ցանկացած քայլ, որը կարող է ՀԱՊԿ անդամ պետություններին հեռացնել միմյանցից, սխալ է։ Կազմակերպության շրջանակներում ստեղծվել են գործուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս քննարկել և հանգուցալուծումներ գտնել ամենատարբեր հարցերի շուրջ, նույնիսկ եթե առաջին հայացքից թվում է, թե դրանք դժվար լուծվող հարցեր են: Ես չեմ կարծում, որ Երևանի այդ քայլը կարող է լրջորեն խաթարել կազմակերպության աշխատանքը, քանի որ ՀԱՊԿ-ը լիովին կայուն է», – ասել է Գրիզլովը։

Նրա խոսքով` գլխավոր հարցն այն է, թե հենց Հայաստանն ինչպես է այդ պայմաններում կառուցելու քաղաքականությունը, քանի որ Հարավային Կովկասում Արևմուտքի գործողություններն ու ծրագրերը բնավ թելադրված չեն այդ տարածաշրջանի երկրների հանդեպ հոգատարությամբ: Վաշինգտոնն ու Բրյուսելը ոչ թե կառուցողական համագործակցության են ձգտում, այլ ուզում են տարածաշրջանի երկրներին ներքաշել իրենց աշխարհաքաղաքական արկածախնդրությունների մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031