Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել էր, որ Թուրքիայի քաղաքացիները շուտով փոփոխություններ են զգալու անօրինական միգրանտների դեմ պայքարի գործողությունների արդյունքում։
Հուլիսի 10-ին, ժամը 19.15-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «Ֆորդ», «Շեվրոլե» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ ջրային մոտոցիկլետի վառելիքը վերջացել է, և քաղաքացին չի կարողացել վերադառնալ ափ։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Միշելը «սխալմամբ մյուս կողմ անցած» ասելով հիմա ու՞մ նկատի ունի` ադրբեջանցի զինծառայողներին, ովքեր մուռք են գործել ՀՀ տարածք ու խաղաղ բնակիչ սպանե՞լ, թե՞ այն 2 հայ զինծառայողներին, ովքեր իրենց հողում, իրենց ընկերներին հաց էին բաժանում, սակայն առևանգվեցին ադրբեջանական հատուկ նշանակության խմբի կողմից:
Հիմնվելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա՝ «Եվրոօպտիմիստներ»-ը պատրաստել են «Միգրացիան Վրաստանում՝ ժողովրդագրական աղետի եզրին գտնվող երկիր» զեկույցը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 21:53-ին: Պահեստի մոտ 80 քմ տարածքում այրվել են 20 անսարք սառնարան և ջերմահարվել` տանիքի փայտե կառուցատարրերը։
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով։ Այն հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Հուլիսի 13-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել մոտոցիկլետը և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան. 27-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձևամանը ծածկել յուղաթղթով, 10 րոպե դնել սառցարանում։ Սառցարանից հանելուց հետո լցնել վանիլային պաղպաղակը, տարածել, կրկին դնել սառցարան։
Երբ կարդում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Հրաժարիմք» աղոթքը. «Հրաժարիմք ի Սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար Հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա, եւ յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարիմք», այնտեղ տեսնում ենք սատանայի հատկություններից մի քանիսը, օրինակ՝ խաբեությունը, չար խորհուրդները, չար կամքը, չար զորությունը և այլն:
Գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը թվարկել է եղինջի օգտակար հատկությունները մարդու օրգանիզմի համար։ Ըստ մասնագետի՝ ուտելի մոլախոտին արժեք է տալիս K վիտամինը, 100 գրամ եղինջի մեջ կարող է լինել մինչև 500 միկրոգրամ այս նյութից։
«Չափազանց կարևոր է նաև միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով»,- կառավարության հերթական նիստում իր հերթական/հերթապահ ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Այս միտքը տարբեր ձևակերպումներով կարելի է հանդիպել վերջին տևական ժամանակահատվածի նրա հրապարակային խոսքում, իշխանության տարբեր ներկայացուցիչների հարցազրույցներում։ Դրանց բոլորի իմաստն այն է, որ Հայաստանի իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում «Բաքվի և Երևանի միջև երկխոսություն հաստատելու համար»։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտարարություն է տարածել համաշխարհային արտահանման մեջ Թուրքիայի ունեցած մասնաբաժնի մասին՝ հիմնվելով Առևտրի համաշխարհային կազմակերպության հրապարակած վիճակագրական տվյալների վրա։
Հուլիսի 13-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Շինուհայր-Կապան ճանապարհի 53-րդ կմ-ին «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մարսողական ֆերմենտների և խիտոզանի համալիրը կօգնի հաղթահարել շատակերության ախտանիշները և խուսափել ամառային խնջույքներից և խորովածի հավաքներից հետո թունավորումներից: Այս մասին Газета.Ru-ին ասել է կլինիկական սննդաբան, iTAB մասնագիտացված վիտամինային շուկայի բժշկական հանձնաժողովի ղեկավար Աննա Գոսուդարևան։
Այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում Վրաստանի օդանավակայաններն ընդունել են 2,5 միլիոն ուղևոր, ինչը գրեթե համընկնում է մինչև համաճարակը գրանցված ցուցանիշի հետ, ասվում է էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ:
Եվրոպական հանգստավայրերում զբոսաշրջիկները տառապում են սաստիկ շոգից, հայտնում է ATOR-ը։
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության հետ զրույցում որոշ աղբյուրներ, որոնց անվանումը գաղտնի է պահվում, նշել են, որ Կանադայի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) էմբարգոն (արգելանք) շուտով կարող է չեղարկվել:
Հուլիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 14-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Մյասնիկյան-Բաղրամյան ճանապարհի 2-րդ կմ-ին «Լադա Գրանտա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բրյուսելում ընթացող Փաշինյան, Շառլ Միշել և Ալիև եռակողմ բանակցություններն ավարտվել են: Մինչ այդ ՌԴ ԱԳՆ հանդես գալով հայտարարությամբ վերջնական մեխ է մեխել Փաշինյանական դեմագոգիայի գլխին, շատ սուր հասցեագրելով կոնկրետ Փաշինյանին Արցախի քաղաքական, դիվանագիտական և անվտանգային հանձնումն Ադրբեջանին:
«Իսկ հատկապես նրանք, ովքեր 2021 թ. հունիսի 21-ին գիշերը դե-ֆակտո թուրքամետների կուսակցության գրասենյակում շնորհավորում էին կապիտուլյանտին ընտրվելու կապակցությամբ, առավել ևս դավաճան են»:
ԵՄ -ն՝ ի դեմ Բորելի, ՌԴ ԱԳՆ-ն, ԱՄՆ դեսպանը հերթով մեզ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն ադրբեջանական։
Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճն տանող 1-ին կմ հատվածում՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում, բախվել են Երևանի բնակիչ 44-ամյա Առաքել Ն.-ի վարած MAN մակնիշի բեռնատարը, Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Խ.-ի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը, Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Շավարշ Խ.-ի վարած МАЗ մակնիշի և ՎԱԶ-2109 մակնիշի ավտոմեքենաները:
2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։
Նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մի քանի անգամ կիրառվում է Լեռնային Ղարաբաղ եզրույթը՝ որպես սուբյեկտ։
Սերգո Երիցյանի ընտանիքը խնդրում է ծաղիկների և ծաղկեպսակների գումարներն ամբողջությամբ ուղղել զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների ապահովագրության հիմնադրամին (մանրամասները՝ www.zinapah.am)։
Հուլիսի 14-ին ուրբաթօրյա աղոթքից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին։