Դենիել Քրեյգը վիրահատության կենթարկվի նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ ստացած վնասվածքից հետո
Դերասան Դենիել Քրեյգը կոճի վիրահատության կենթարկվի Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ ստացած վնասվածքից հետո: Այդ մասին ասված է բոնդապատումի Twitter-օգտահաշիվում: Ավելի վաղ Mirror հրատարակությունը գրել է, որ դերասանը վնասվածք է ստացել Ջամայկայում կատարված նկարահանումների ժամանակ. նա վնասել է կոճը, երբ վազում էր տեսարաններից մեկում, ինչից հետո ԱՄՆ է տեղափոխվել ախտորոշման համար: Հրատարակության աղբյուրը նաեւ հայտնել է, որ դերասանը վշտացած էր տեղի ունեցածից եւ նկարահանման գործընթացի կարգացուցակը փոխելու անհրաժեշտությունից:
«Դենիել Քրեյգը ոչ մեծ վիրահատության կենթարկվի կոճի վնասվածքի պատճառով, որն ստացել է Ջամայկայում նկարահանումների ժամանակ: Ֆիլմի արտադրությունը կշարունակվի, մինչ Քրեյգը վերականգնման երկշաբաթյա ժամանակաշրջան կանցնի վիրահատությունից հետո: Ֆիլմը, պլանի համաձայն, թողարկվելու է 2020 թվականի ապրիլին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ապրիլին հայտնի է դարձել, որ «բոնդապատումի» 25-րդ սերիայում, բացի Քրեյգից, կնկարահանվեն ամերիկացի դերասան Ռամի Մալեքը, ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, ինչպես նաեւ բրիտանացիներ Ռայֆ Ֆայնսը եւ Բեն Ուիշոուն: «Բոնդապատումի» նոր սերիայի անվանումը մինչեւ այժմ գաղտնի է պահվում:
«Բոնդապատումի» առաջին ֆիլմի՝ «Դոկտոր Նոու»-ի պրեմիերան տեղի Է ունեցել 1962 թվականի հոկտեմբերի 5-ին: Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի նկարահանման ողջ պատմության ընթացքում 007 գործակալին մարմնավորել են վեց դերասաններ՝ Շոն Քոններին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը եւ Դենիել Քրեյգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: