Տարածաշրջանային բարդ իրողությունները և ժամանակակից աշխարհի նոր միտումները խորացնում և լրջացնում են ՀՀ ԱԱԾ դերը։ Ծառայությունը պարտավոր է դառնալ պետության հենասյուներից մեկը, որի աշխատանքը պետք է կառուցված լինի պրոֆեսիոնալիզմի և բացառապես պետության շահը հետապնդելու սկզբունքի վրա։ Այս մասին հայտարարել է «Առաջարկ Հայաստանին» ՀԿ-ն։
Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները այսօր միաժամանակ կժամանեն Իսլամաբադ՝ ապրիլի 22-ին նախատեսված իրանա-ամերիկյան բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է Аl-Нadath–ի աղբյուրը։
Տո՛ դուք Լոնդոնի մակարդակի տրանսպորտ, ճանապարհ ունե՞ք, չե՞ք տեսնում, թե ինչ է կատարվում. Աբգարյան
#ՀԻՄԱ. ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՀՀԿ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
Ձեզ մոտ ասֆալտ փռել չի ստացվում, կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք. Մեսրոպ Մանուկյան
ԱՆԻՖ-ի, քովիդի հետ կապված կոռուպցիայի կասկածանքները չեն հեռանում. Զարուկյանը՝ Ավինյանին
Ճապոնիայում տանկի պայթյունի հետևանքով երեք զինծառայող է զոհվել, մեկը ՝ վիրավորվել, հայտնում է Kyodo գործակալություն ՝ հղում անելով երկրի ցամաքային ուժերին: Նշվում է, որ պայթյունի պատճառը կրակոցից առաջ արկի դետոնացիան է եղել։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Միջազգային ծովային կազմակերպությանը՝ երկուշաբթի օրը ԱՄՆ-ի կողմից իրանական «Տուսկա» առևտրային նավի առգրավման վերաբերյալ:
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր։
Անցյալ շաբաթ ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը, նամակներ են հղել Meta և Alphabet ընկերություններին՝ կոչ անելով բավարար ռեսուրսներ տրամադրել 2026 թվականի հունիսին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ռուսական ապատեղեկատվությունը կանխելու համար: Այս մասին հայտնում է ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնակն կայքը:
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 7-ին բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-18:00-ն, կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի ջրամատակարարումը:
Ապրիլի 20-ին, ժամը 23։00-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում այրվում է ավտոմեքենա։
Իրանական պատվիրակությունը ստացել է գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի համաձայնությունը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու համար։ Այս մասին գրում է Վեդոմոստի-ն՝ հղում անելով Axios-ին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իսլամաբադ կմեկնի իրանական կողմի հետ բանակցությունների ոչ թե երկուշաբթի, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Դոնալդ Թրամփը, այլ միայն երեքշաբթի առավոտյան։ Այս մաին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ ուղերձ է փոխանցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների։ Առանց ձևականությունների, առանց կեղծիքի, առանց իրար դուր գալու փորձերի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
ԱՄՆ նախագահը պնդում է՝ գործարքը, որի շուրջ Միացյալ Նահանգները բանակցում է Իրանի հետ, շատ ավելի լավն է լինելու, քանի գերտերությունների և Թեհրանի միջև 2015 թվականի համաձայնությունը, որից Դոնալդ Թրամփը դուրս բերեց Վաշինգտոնին իր առաջին նախագահության շրջանում:
Քննիչ հանձնաժողովի նախկին նախագահ Ա. Քոչարյանը, արձագանքելով Օնիկ Գասպարյանի՝ ԱԺ-ում փակ ձևաչափով հանդիպում անցկացնելու նախաձեռնությանը, նշել է, որ առաջարկին ընդառաջելու իմաստ չեն տեսնում։ «Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում երկու օր պատասխանել է հարցերի, և դա ներառված է զեկույցում։ Բոլոր բացատրությունները ինքը տվել է, ներկայացրել նաև իր նկատառումները։ Հիմա ի՞նչ է ուզում»,– նշել է ՔՊ-ականը («Ազատություն» ռ/կ)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Արտակ Զաքարյանը գրում է. «Այս պահին, քաղաքական աշխարհից լավ սպասելիքն այն է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանագիր ստորագրելու և հրադադարի ավարտից հետո (ապրիլի 22)՝ ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա»:
Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.91 դրամ, վաճառքինը՝ 4.96 դրամ։
Երևանի թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին դանակահարած անձը, նախնական տեղեկություններով, ոչ սթափ վիճակում է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի կնքած՝ հողամասի առուվաճառքի հերթական պայմանագիրն է անվավեր ճանաչվել. հօգուտ Հայաստանի կբռնագանձվի մոտ 298 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանից պետական ապարատին եւ իր թիմակիցներին հրահանգ էր իջեցվել հուժկու ավտոերթ, ապա եւ՝ Գյումրիում համերգ-հանրահավաք կազմակերպելու մասին, սակայն իշխանության մեր աղբյուրները պատմում են, որ ավտոերթի ու համերգի արդյունքներից Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել պատասխանատուների վրա։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ապրիլի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանի Հանրապետության Դելֆի քաղաքում կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
#ՀԻՄԱ. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանը հայտնել է, որ Սախալինի մարզի Կուրիլյան կղզիների ափերի մոտ տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ։
Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու նորոգման աշխատանքներին։