Ջեյ Դի Վենսը երեքշաբթի օրը կմեկնի Իսլամաբադ՝ բանակցությունների

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իսլամաբադ կմեկնի իրանական կողմի հետ բանակցությունների ոչ թե երկուշաբթի, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Դոնալդ Թրամփը, այլ միայն երեքշաբթի առավոտյան։ Այս մաին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Առավոտ. Մեկնում Joint Base Andrews օդանավակայանից դեպի Իսլամաբադ, Պակիստան»,- գրված է փոխնախագահի նախնական ժամանակացույցում։ Մեկնման և ժամանման ստույգ ժամը նշված չէ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, երկուշաբթի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների համար։ Ընդ որում, ավելի ուշ նա պնդել էր, թե իրեն միևնույն է՝ Իրանի պատվիրակությունը կժամանի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին, թե ոչ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930