Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները այսօր կժամանեն Իսլամաբադ՝ բանակցությունների

Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները այսօր միաժամանակ կժամանեն Իսլամաբադ՝ ապրիլի 22-ին նախատեսված իրանա-ամերիկյան բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է Аl-Нadath–ի աղբյուրը։

Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Իսլամաբադում ապրիլի 22-ին։ Միևնույն ժամանակ Սպիտակ տունը հեռուստաալիքին հայտնել էր, որ դեռ պաշտոնապես չեն կարող հաստատել օրը, սակայն նշել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը շուտով պետք է բանակցությունների մեկնի։

ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Իրանական պատվիրակությունը կգլխավորի միապալատ խորհրդարանի (Մեջլիս) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Ավելի վաղ Ջեյ Դի Վենսի նախնական ժամանակացույցից հայտնի էր դարձել, որ նա իրանական կողմի հետ բանակցությունների համար կմեկնի Իսլամաբադ ոչ թե երկուշաբթի, ինչպես նախկինում հայտարարել էր ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը, այլ միայն երեքշաբթի առավոտյան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930