Վրաստանում յոթ անձ է ձերբակալվել Գարդաբանի մունիցիպալիտետի Գամարջվեբա գյուղում ավելի քան 2,6 միլիոն լարի (շուրջ 1 միլիոն դոլար) արժողությամբ հողատարածքին խարդախությամբ տիրանալու փորձի գործով, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությունը:
Նորմանդիայում TER տարածաշրջանային գնացքի ռելսերից դուրս գալու գործով քննությունը որպես հիմնական վարկած դիտարկում է դիտավորյալ միջամտությունը։ Միջադեպի հետևանքով տուժել է 44 մարդ, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով քննության ընթացքին ծանոթ իր աղբյուրներին։
Մեկ անօրինական ներգաղթյալի արտաքսումը Մեծ Բրիտանիայի իշխանություններին արժենում է 5 հազար ֆունտ ստեռլինգ (մոտ 568 հազար ռուբլի)։ Դրա մասին սեպտեմբերի 11-ին գրում է The Telegraph պարբերականը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության տվյալներին։
Հյուսիսային Իռլանդիայի յունիոնիստական կուսակցությունների առաջնորդները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ կցանկանար տեսնել միավորված Իռլանդիա, հաղորդել է PA Media-ն։
Հունաստանի Սերես քաղաքի հիվանդանոցից հանցակիցները փախցրել են կալանավորին՝ քողարկվելով իրավապահ մարմինների աշխատակիցների հանդերձանքով։ Ոստիկանությունն այժմ որոնողական լայնամասշտաբ գործողություն է իրականացնում։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան և ավելի շատ ֆիլմի տեսարան է հիշեցրել, հայտնում է հունական ERT հեռուստաալիքը։
Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանա՝ չնայած տարածաշրջանում պահպանվող լարվածությանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աբու Դաբիի թագաժառանգ, արքայազն Խալեդ բեն Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահայանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդել է «Կոմերսանտը»։
Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ յոթ պայման, հայտնում է «Tasnim»-ը։
Ռուսաստանցի ֆրիլանսեր-մշակողների փոքր խումբը Claude չաթ-բոտ է օգտագործել հարվածային FPV-անօդաչուների ինքնավար երամի ծրագրային ապահովում ստեղծելու համար։ Այն ունակ է ինքնուրույն թիրախներ ընտրել, կոորդինացնել մի քանի ապարատների գործողությունները և իրականացնել վերջնական նշանառությունը։ Այս մասին ասվում է Claude-ը մշակած Anthropic ընկերության 154-էջանոց զեկույցում, գրում է The Guardian-ը։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիան» և լեհական «Լեխիա Գդանսկը» համաձայնության են եկել Արթուր Սերոբյանի տրանսֆերի շուրջ։
Շվեդիայում կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնք երկրի պատմության մեջ առաջին անգամ կարող են հանգեցնել ծայրահեղ աջերի մուտքին կառավարություն, հայտնում է «The Guardian»-ը։
Չինաստանն ու Հնդկաստանը մրցակիցներ չեն, գործընկերներ են: Դելիում ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ հանդիպման ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
ԱՄՆ-ում դիզելային վառելիքի միջին գինն պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 6 դոլարը (1 գալոնի դիմաց)։ Սա լրացուցիչ ճնշում է ստեղծում սպառողների ու բիզնեսի վրա՝ առաջացնելով գնաճային նոր ռիսկեր։ Axios-ը, վկայակոչելով Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալները, հայտնում է, որ մեկ տարում դիզվառելիքը թանկացել է շուրջ 60%-ով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի առարկի, եթե չինական ավտոարտադրողները գործարաններ կառուցեն Միացյալ Նահանգներում՝ չնայած ամերիկյան ավտոկոնցեռնների և օրենսդիրների դիմադրությանը։
Գերմանական բնապահպանական BUND կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ռուսական պետական «Ռոսատոմ» ընկերության՝ Ստորին Սաքսոնիայի Լինգեն քաղաքում գտնվող վառելիքային տարրերի գործարանի հետ համագործակցելու համար։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Նախագծի ճարտարապետական գաղափարի, ինտերիերի, բնակելի և կոմերցիոն տարածքների, ինչպես նաև այստեղ ձևավորվող ամբողջական ապրելաոճի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկա ամիսներին՝ նախագծի պաշտոնական մեկնարկին զուգահեռ։
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որը նախորդ շաբաթ ընդգրկվել էր «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցանկում, գնահատել է ֆուտբոլային գլխավոր անհատական մրցանակը նվաճելու իր հնարավորությունները։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ցմահ զրկել է ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից Մալդիվյան կղզիների և Մոնտսերատի ֆուտբոլի ֆեդերացիաների նախկին նախագահներին։ Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Շահվերդյանը բաց նամակ է հղել Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցիչներին․
Իսրայելցի ռազմական օդաչուները Թուրքիայի Քոնյա քաղաքում վարժանքներ են անցկացրել, որի ընթացքում փորձարկել են Իրանին ավիահարվածներ հասցնելու մարտավարությունը։ Այս մասին հեռուստատեսային ծրագրի ընթացքում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, նախկին դեսպան Ահմեդ Քամիլ Էրյոզանը, գրում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։
Ռուսաստանը կմասնակցի «Մեծ քսանյակ»-ի (G20) երկրների էներգետիկայի նախարարների հանդիպմանը, որը նախատեսված է անցկացնել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում՝ սեպտեմբերի 14-ից 16-ը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցությունում մտավախություն ունեն, որ սեպտեմբերի 20-ին կայանալիք Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիա երկրամասի խորհրդարանական ընտրություններում կարող են չհաղթահարել 5 տոկոսի շեմը:
Նյու Դելիում ընթացող գագաթնաժողովում BRICS-ի առաջնորդները համատեղ հայտարարությամբ վերահաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին տեղեկացնում է The Daily Star-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իռլանդիա կատարած այցի ընթացքում երկրի վարչապետ Միհոլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կցանկանար տեսնել Իռլանդիայի միավորումը, և ենթադրել է, որ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Լեդի Գագան և նշանածը՝ Մայքլ Պոլանսկին, առաջին անգամ նկատվել են նորածին երեխայի հետ, հայտնում է Page Six-ը։
Ռուսաստանը չի դադարեցնի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում, հայտարարել է Լավրովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր համոզմամբ, Իրանի հետ պատերազմը կավարտվի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Նա նաև կանխատեսել է, որ հակամարտության ավարտից հետո նավթի գները կտրուկ անկում կապրեն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ֆրանսիական «L’Œuvre d’Orient» (Գործք Արևելքի) կազմակերպության անդամներին՝ առաջնորդությամբ գլխավոր տնօրեն եպիսկոպոս Հյուգ դը Վուայմոնի։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեռ անդամ Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ, որը Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցին ուղարկել է ՆԳՆ-ն։ Այս մասին հայտնում են Irakanum.am-ի աղբյուրները։
Աստանայում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ 27-ամյա կինն ընկել է բնակելի շենքի 15-րդ հարկի պատուհանից և ընկնելու ժամանակ հայտնվել մանկական սայլակի վրա, որում եղել է երկու տարեկան երեխա։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին BRICS-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումն այլևս չի կարող հետաձգվել։ Այդ մասին տեղեկացնում է Тhe New Indian Express-ը։