«Հասարակությունը այլևս չի խաղում նիկոլի օրակարգով, հասարակությունը ձգտում է իշխանափոխության». Կարապետ Պողոսյան
Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ կանխատեսելի էր, տրամաբանական և ընկալելի երևանցիների պասիվությունն ընտրական պրոցեսին, դա պայմանավորված էր հետևյալով`
✅ մերժեցին 2018-ին փողոց դուրս եկածներին և դրանց աջակիցներին, քանի որ մասնակիցներից բոլորը անխտիր 2018-ի փայատեր էին
️✅️ չմասնակցելով նույնիսկ այն դեպքում, երբ անձամբ փաշինյանն էր վերջին օրերին քարոզարշավ անում, քաղաքացին նրան զրկեց բոլոր տեսակի լեգետիմությունից, հնարավորություն չտալով այլևս նույնիսկ 2021-ի ընտրությունների քվեն շահարկելը
✅ ️հասարակությունը հստակ վերաբերմունք արտահայտեց՝ շեշտելով իր մտահոգությունը Արցախի շուրջ տեղի ունեցող պրոցեսների և հնարավորինս արագ իշխանափոխության անհրաժեշտության մասին
Իրականում այս ընտրությունները շեշտեցին մեկ բան, որ հասարակությունը այլևս չի խաղում նիկոլի օրակարգով, հասարակությունը ձգտում է իշխանափոխության և կարևորը նա չի, թե վաղը ով կլինի Երևանի քաղաքապետը, կարևոր է ում հետևից կգնա հասարակությունը, իսկ հասարակությունը այսօր ցույց տվեց, որ ինքը ընտրում է պայքարը այն ուժերի հետ, ովքեր չեն ունեցել մասնակցություն ադրբեջանաթուրքական իշխանազավթմանը, սրանով նաև բացառելով հաջորդ իշխանությունների կողմից պետականաքանդության մասնակիցների հավանական ներման գործընթացը
Մենք կրկին պետականություն և հաղթանակներ կունենանք, այս ընտրությունները դրա մասին էին»։