Կառավարության շենքի մոտ սեպտեմբերի 19-ին բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հեղաշրջում չկա, բայց կան հեղաշրջում դատապարտող, պետականությունը իբրև թե պաշտպանող հարյուրավոր մարդիկ։
Հանրապետության հրապարակում շարունակվող զանգվածային հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հավաքի երեք մասնակիցների մոտ հայտնաբերվել են սառը զենքեր՝ դանակներ։
Ադրբեջանը, օգտվելով կապի, վառելիքի ու տրանսպորտի բացակայությունից, օգտվելով նրանից, որ գիշեր է, շարունակում է (այս պահին էլ) խաղաղ բնակավայրերի (Ստեփանակերտ, Մարտունի և այլն), խաղաղ բնակիչների` հղի կանանց ու երեխաների, տարեցների թիրախավորված ռմբակոծումը:
Իտալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ հանդես են եկել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ զինադադար, Լաչինի միջանցքի վերաբացում և բանակցությունների վերականգնում։ Այս մասին տեղեկացնում է Agenzia Nova-ն։
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը պաշտպանել է թագավորության որոշումը՝ երկարաձգելու նավթի արդյունահանման կրճատումները՝ նշելով, որ այդ քայլը չի եղել գները բարձրացնելու փորձ։ Այս մասին հաղորդում է «Financial Times» պարբերականը։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ԱՀ պաշտոնատար անձանց անունից «SMS» հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին։
Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել են վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրային ապահովման օգտագործմամբ 5 704 599 գրոհ: Այդ մասին են վկայում ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2022-ի ապրիլ-հունիսին կանխվել է 5 520 908 նման գրոհ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել:
«Ապագայում պլանավորում ենք 2 մլրդ դոլար արժողությամբ ներդրում կատարել»:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտնած տվյալներով՝ 22։30-ի դրությամբ Արցախում 27 զոհ ունենք, նրանցից 2-ը՝ քաղաքացիական անձինք։ Վիրավորներն 200-ից ավելի են։
Եթե երեխայի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38,5 աստիճան, խորհուրդ է տրվում մերկացնել նրան, բայց թողնել գուլպաները։ Այս մասին Gazeta.Ru-ին տված հարցազրույցում ասել է մանկաբույժ Յուլիանա Շաբատուրան։
Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ՝ կողմերին կոչ անելով կատարել հրադադարի համաձայնագրի պայմանները և խնդիրները լուծել երկխոսության միջոցով։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերը մեջբերել է Irna գործակալությունը։
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։
Լեռնային Ղարաբաղում շուրջ 4000 մարդ է տարհանվել Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ հարձակման հետևանքով։ Նման տվյալներ է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Ոստիկանությունն արգելում է Անդրանիկ Թևանյանին վրան տեղադրել
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ Ադրբեջանը պետք է ԼՂ հայերի և Բաքվի միջև երկխոսություն թույլ տա:
Մնալու ենք այստեղ՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Թևանյանը վրան տեղադրեց
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի ադրբեջանաթուրքական իշխանությունները միացրել են մեծածավալ ռեպրեսիաների «ռուբիլնիկը»։ Քննչականում նախաձեռնվում են քրեական վարույթներ, ոստիկանությունն էլ այցելում է տարբեր ընդդիմադիրների տներ։
Քիչ առաջ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։
Քաղաքական ուժերը ՀՅԴ-ում են. քննարկում են ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ ՈւՂԻՂ
Իսկապես, ուշադրություն ենք դարձրել նման զրպարտությանն ու դրա նպատակաուղղված առաջմղմանը։ Սակայն դրանք որևէ հիմք չունեն, անկեղծ սուտ են և սպեկուլյացիաներ` ով էլ որ լինի դրանց տարածման հետևում։
Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողությունները ցեղասպանական է որակել։ Նա խնդրի վերաբերյալ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիայի կոչերից հետո դիվանագիտական առաքելությունն արգելափակվել է նախ մասամբ, ապա՝ ամբողջությամբ։ Այս մասին Aysor.am-ին հայտնեցին դեսպանատնից։
Թեև տեղեկություններ կան, որ Ադրբեջանը որոշ դիրքերի ու հատվածների նկատմամբ վերահսկողություն է հաստատել, այնուամենայնիվ ամեն մետրի համար ծանր մարտեր են:
Ստեփանակերտի ռմբակոծության հետևանքները
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները։ Այս գործողություններն առավել վատթարացնում են արդեն իսկ խիստ ծանր հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և վտանգում են խաղաղության հեռանկարները։