Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ադրբեջանական ոստիկանությունն արդեն երկրորդ օրն է` կանգնեցնում ու ստուգում է Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարները։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի հարավում տիրող իրավիճակը։
Արթուր Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակման 20-րդ տարելիցի կապակցությամբ:
Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ;
ՔՊ-ն Արթուր Ղազինյանին երրորդ անգամ չընտրեց:
Սեպտեմբերի 11-ին Քաշաթաղի շրջանում ավարտվեց մարտական հրաձգությամբ ադրբեջանաթուրքական հատուկ ստորաբաժանումների համատեղ զորավարժությունը: Առաջադրված խնդիրների շարքում էին իրար կապակցող ճանապարհների վրա պայմանական թշնամուն քողարկված մոտենալը, նրա դիվերսիոն խմբերի հայտնաբերման, դարանակալման, վնասազերծման ուղղությամբ քայլեր իրականացնելը: Նկատենք` զորավարժություններին մասնակցած թուրքական հատուկջոկատայիններն ակտիվորեն մասնակցել են Արցախյան վերջին` 44-օրյա պատերազմին, որից հետո նրանց զգալի հատվածը այդպես էլ շարունակեց տեղակայված մնալ Արցախի գրավյալ տարածքներում:
Շիշը վնասեց մեր երկրի անվտանգությանը, երբ այն փուստ նետեց Սեյրան Օհանյանը. Անդրանիկ Քոչարյան:
Ա. Բաբաջանյանի հոբելյանական տարում միջոցառումների կազմակերպման համար նախարարի տեղակալը պարգևատրվել է Առնո Բաբաջանյանի հոբելյանական մեդալով:
Իմ տեղեկություններով՝ ներկա պաշտոնյաների թերի հայտարարագրերի հետ կապված վարույթներ կան. Արամ Վարդևանյան։
Ես քվեարկելու եմ Արթուր Ղազինյանի օգտին. Տիգրան Աբրահամյան:
Փաստաբանների պալատի անդամ Նարեկ Ալոյանը մի շարք կարևոր հարցերի պատասխաններ ստանալու նպատակով գրավոր հարցում է ուղարկել ԱԱԾ։
Տպավորություն է՝ «Հայաստան» խմբակցությունում ամենազիլ մասնագետը Դուք եք. Վիլեն Գաբրիելյանը՝ Արթուր Ղազինյանին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցիներն այսօր գումար են պահանջում Գորիս-Կապան մայրուղով երթևեկող իրանցիներից, իսկ վաղը նույն բանը կարող են պահանջել ՀՀ քաղաքացիներից։
ՔՊ-ի կողմից ինձ դեմ քվեարկելն առավելապես կապված է պետական դավաճանության մասին իմ ներկայացրած հաղոդումով. Արթուր Ղազինյան:
Վիլեն Գաբրիելյանն Արթուր Ղազինյանին առաջարկում է ինքնաբացարկ ներկայացնել. Ղազինյանը պնդում է՝ չի՛ լքի խրամատը:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի սեպտեմբերի 14-17-ը գտնվելու է Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում՝ կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով:
ԿԺԴՀ-ի կողմից մեծ հեռահարության նոր թեւավոր հրթիռի փորձարկումները սպառնալիք չեն Ռուսաստանի տարածքի համար:
ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նիստի օրակարգում պետք է հրատապ քննարկվեր Սյունիքում կատարվողը. բայց այդպես չէ. Ղազինյան:
Դատախազը ԿԸՀ-ին ասեց՝ եթե մեր կալանքի միջնորդությունը մերժեք, կգանք կհասկանքն՝ էդ ո՞նց մերժեցիք. Արամ Վարդևանյան:
Հրաչ Ջաբրայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, փե ինչպես են ադրբեջանցի ոստիկանները հսկում Որոտանի ճանապարհը։ Տեսանյութում երևում է թշնամու ոստիկանական հենակետը՝ Գորիս-Կապան ճանապարհի օկուպացված հատվածում։
ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Սեպտեմբերի 12-ին Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Զորավարժությունների մեկնարկի համար տեղի է ունեցել բացման հատուկ արարողություն։
Սեպտեմբերի 13-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Էջմիածին-Արտիմետ ճանապարհին 65-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը հայտնվել է հետընթաց կատարող «Զիլ» և կայանված «Իվեկո» մեքենաների արանքում և ստացել մարմնական վնասվածքներ:
Արդեն 2 ընտրություն է՝ ընտրողների թիվը նվազում է՝ հասնելով 48-49 տոկոսի. ինչո՞ւ. Արմեն Գևորգյանը՝ Տիգրան Մուկուչյանին:
Ինչո՞ւ Տիգրան Մուկուչյանը լռության օրը խախտած Նիկոլ Փաշինյանի անունը ոչ մի կերպ չի հնչեցնում, ո՞րն է պատճառը. Արամ Վարդևանյան:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն հրամկազմին ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կամո Վարդանյանին:
680 հազարանոց «հայկական բանակի» հարձակմանը Հայաստանը դիմադրում է մեծ դժվարությամբ։ Բազմաթիվ արշավանքներ, ցեղասպանություն, 37 թիվ և երկու համաշխարհային պատերազմ տեսած Հայաստանը այս անգամ թերևս ամենամոտն է փլուզմանը։ Մենք կորցնում ենք թե՛ պետությունը, թե՛ հայրենիքը։
Ինձ մոտ դեժավյու է՝մեկ տարբերությամբ. այստեղ չէ Ձեզ նկարչության մեջ մեղադրող Փաշինյանը. Ագնեսա Խամոյանը՝ Տիգրան Մուկուչյանին:
Էսքիշեհիրի նահանգապետարանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և մի շարք Հ/Կ-ների ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանի և հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։