«Անուս քարոզչալամուկներ և «ուսյալ» իրավակիրառիչներ, ականջներիդ, քթներիդ օղ արեք և դաջեք ճակատներիդ հետևյալ կանոնը». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական վերլուծաբանՎլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անուս քարոզչալամուկներ և «ուսյալ» իրավակիրառիչներ, ականջներիդ, քթներիդ օղ արեք և դաջեք ճակատներիդ հետևյալ կանոնը

Նախկինում ընտրված և լեգիտիմություն ունեցած յուրաքանչյուր իշխանության տապալումը սեփական ընտրողների ինչպես նաև չընտրողների կողմից բացարձակ օրինաչափ, լեգալ և լեգիտիմ երևույթ է, երբ նույն իշխանությունը իրեն դրել է օրենքից դուրս, կորցրել լեգիտիմությունը և իշխանական լծակների և ուժայինների գործառույթը սկսել է ծառայեցնել , ոչ թե պետության շահերի համար այլ պետության դեմ, հանուն սեփական իշխանության պահպանման և անվտանգության: Իսկ իշխանության և պետության հանցավոր միահյուսումը քանդողը բացառապես մարդն է, քաղաքացին և ընտրողը:

Էսօր տրված ապտակը բռնություն չէ, այլ կոչնակ, սկիզբ, մեկնարկ: Մեր ոսկորը խորն է, բայց ձեր դանակը հասավ ոսկորին»:

Տեսանյութեր

Լրահոս