Այսօր՝ այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ-ի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպшռնալիք չկա. Նիկոլ Փաշինյան

Նախորդ օրը շուրջ 10.000 մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայն, նրանց ասվել է եկեք, որովհետև հնարավոր է տեղափոխվեք ՀՀ, հետո նրանց լուսանկարել և տեսանկահարել են և ասել՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք այնտեղ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանւ՚

«Այսօր՝ այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ-ի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա: Գիտենք նաև, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում գտնվում են շուրջ 1200-1300 քաղաքացիներ, երեխաներ, որոնց նկատմամբ նրանք հոգ են տանում: Մենք էլ հնարավոր միջոցները պատրաստ ենք ձեռնարկել, սակայն Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է խնդիրը, ինչպես գիտեք, մեր հումանիտար բեռները սպասում են Կոռնիձորում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ՄԱԿ ԱԽ նիստում քննարկվելու է Արցախում ստեղծված իրավիճակի մասին հարցը։ Իսկ թե ինչպիսի ազդեցություն կունենա այդ քննարկումների վրա Նիկոլ Փաշինյանի՝ «ԼՂ-ի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա» հայտարարությունները՝ դժվար չէ կանխատեսել։

 

Տեսանյութեր

Լրահոս