
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը Բաքվից տեղափոխվել է Չեռնոգորիա

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը Բաքվից տեղափոխվել է Չեռնոգորիա:
Այս մասին գրում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Չեռնոգորիա:
Հաշվի առնելով Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան ու պատերազմը՝ խնդրել եմ Բռնցքամարտի եվրոպական միջազգային ֆեդերացիային (EUBC), որպեսզի հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգությանը հարցը, փոխեն մրցավայրը: EUBC-ն, ուսումնասիրելով իրավիճակը, այսօր որոշում է կայացրել, որ նոյեմբերի 10-ից 21-ը նախատեսված մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Բաքվի փոխարեն կանցկացվի Չեռնոգորիայում»,-գրել է Հովսեփյանը: