Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը մտադիր է Ուկրաինայի համար «ռազմական աջակցության նոր խոշոր փաթեթի մասին» հայտարարել ՆԱՏՕ-ի եւ G7-ի ղեկավարների՝ մարտի 24-ի հանդիպմանը: Այդ մասին հաղորդել է Դաունինգ Սթրիթը:
Մարտի 23-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։
Խոսեցինք նաև ՀՀ ներքին քաղաքական օրակարգին, Հայաստանում ժողովրդավարության սրընթաց հետնահանջին, մարդու իրավունքների աղաղակող խախտմանը վերաբերող մի շարք դեպքերի և իրադարձությունների մասին:
Բելգիան պատրաստ է ավելացնելու պաշտպանական ծախսերն իր եւ ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորությունների ընդլայնման համար: Մարհտ 24-ին այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն՝ ժամանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Երեկ Ռուսաստանը հայտարարեց, որ պատրաստվում է դեպի Եվրոպա մատակարարվող գազի գործարքներն իրականացնել ռուսական ռուբլով։ Սա կարող է Եվրոպայում և աշխարհում կտրուկ տնտեսական վերադասավորումների նախերգանք դառնալ։
ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը: Այդ մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Մարտի 25-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ղազարավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պլանավորում է այցելել Իսրայել, Պաղեստին, Մարոկո եւ Ալժիր: Այդ մասին մարտի 23-ին հաղորդել է Axios պորտալը՝ վկայակոչելով չորս իսրայելական եւ ամերիկյան աղբյուրներ։ Պորտալի տվյալների համաձայն՝ ուղեւորությունը կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որը տեղի կունենա մատի 24-ին Բրյուսելում, եւ մարտի 25 – 26-ը Լեհաստան Բլինկենի այցից հետո:
Ռոսավիացիան հինգերորդ անգամ երկարացնում է թռիչքների արգելքը Ռուսաստանի կենտրոնական մասի եւ հարավի 11 օդանավակայաններում, այս անգամ՝ մինչեւ ապրիլի 1-ը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին:
Իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Ստեղծված իրավիճակը անվտանգության անբաժանելիության անկյունաքարային սկզբունքի անտեսման, միաժամանակ՝ միջազգային իրավունքի տիրույթում ակնհայտ երկակի ստանդարտների բազմակի կիրառման արդյունք է:
Արցախում տեղի ունեցողն այսօր հումանիտար աղետ է: Ադրբեջանի կողմից գազի մատակարարման խափանումը աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։ Այս ուղերձով են այսօր Արցախի կանայք` երեխաների հետ միասին մասնակցում Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի մոտ կազմակերպված խաղաղ հավաքին:
ՔՊ-ն խուսափում է «կարմիր գծերից»։
New York Times թերթը, վկայակոչելով աղբյուրների, հաստատում է, որ Սպիտակ տունը պաշտոնատար անձանցից բաղկացած թիմ է կազմել, որպեսզի նրանք Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների պատասխան գործողությունների սցենար մշակեն այն դեպքի համար, եթե Մոսկվան միջուկային զենք կիրառի:
Ադրբեջանը մարդասիրական նորմերի դեմ ահաբեկման քաղաքականություն է վարում Արցախի հայ բնակչության հանդեպ, բայց Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ընդհանուր իրավիճակի մասին:
Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր և հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է, և մենք հետևողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները, չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները, որովհետև ինչպես Սերժ Սարգսյանը իրավացիորեն նշել է իր վերջին հարցազրույցներից մեկում, մենք ֆաշիստ չենք:
Այսուհետ խաղադրույքներ կկարողանան անել միայն բանկային հաշվից. ամեն ինչ տեսանելի կլինի. Փաշինյան:
Բողոքի ակցիա ՄԱԿ -ի գրասենյակի մոտ՝ ի աջակցություն արցախցիների. ՈՒՂԻՂ:
Լաստանավերով բեռների փոխադրման ծախսը Կառավարությունը կսուբսիդավորի:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրն արձագանքել է օրերս շրջանառվող այն տեղեկությանը, թե հնարավոր է Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիան ուղարկի Ուկրաինա։
ՏՏ ոլորտի ընկերություններին կվերադարձվի նոր ստեղծված աշխատատեղերի եկամտահարկի 50 %-ը։
Չի կարող լինել իրավիճակ, որ բանակում ինչ-որ օղակ բացակայի. Վլադիմիր Վարդանյան:
«Խաղաղության օրակարգ» հայտարարած երկիրը պատրաստ է դիվանագիտական ճանապարհով լուծել հարցերը. Վարդանյան:
Խաղաղապահների առակայությունը և որոշ դերակատարությունը չպետք է անտեսենք. Վլադիմիր Վարդանյան։
ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
Հեքիաթներ ներդրումների ու մեկ միլիարդի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Պանթեոնում վերահուղարկավորել հայ բանաստեղծ և դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի աճյունը, հայտնում է europe1.fr-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ հանրապետության նախագահը շատ լուրջ է մտածում այդ մասին։
Արցախում ստեղծված իրավիճակը չենք կարող ամբողջությամբ բարդել ռուսական կողմի վրա. Տիգրան Աբրահամյան:
Հարցերի չլուծումը կարող է բերել՝ Արցախի հայաթափման ու նոր պատերազմի. Տիգրան Աբրահամյան։
Արցախում ստեղծված հումանիտար աղետը,. նաև աղետ է անվտանգության տեսանկյունից. Տիգրան Աբրահամյան: