«Կյանքում մեկ անգամ եմ հանդիպել Ռոբերտ Քոչարյանին». Բագրատ սրբազանը ասաց` երբ է դա եղել

ՀՀ վարչապետի թեկնածուների անուններ քննարկվում են։ Երևանի Հանրապետության հրապարակում ճեպազրույցի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։

«Ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում։ Ի վերջո, համաձայնություն կգոյանա։ Դա կլինի արդեն 2-րդ փուլը. հիմա մենք ժողովրդին արթնացնելու գործընթացի մեջ ենք»,– հայտարարեց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը, ապա սրբազանն ասաց, որ նման հարց չի եղել, մարդիկ միֆ են ստեղծել։

«Ես ՀՀ երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով։ Եթե ես որևէ մեկի հետ հանդիպեմ, թաքցնելու բան չունեմ։ Երեկ ես գնացել էի ոտքերս վիրակապելու, ասում են` գնացել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու։ Իրենք ստախոս են։ Քոչարյանի թեկնածության հարց չի քննարկվել»,– ընդգծեց Բագրատ սրբազանը։

Ինչ վերաբերում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թեկնածությանը, ապա այդ հարցի քննարկումը, նրա խոսքով` հնարավոր է։
«Մարդիկ իմ անունն էլ են քննարկում»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս