«ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը սպառնացել է ուսանողներին, փակել է համալսարանի դռները չի թողել, որ ուսանողները անեն դասադուլ և դուրս գան փողոց»

ՀՀԿ ուսանողական կազմակերպության ղեկավար Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը սպառնացել է ուսանողներին, փակել է համալսարանի դռները չի թողել, որ ուսանողները անեն դասադուլ և դուրս գան փողոց:

Այդ արարքով նա խախտել է ուսանողների իրավունքները: Նիկոլի ռեժիմը խուճապի մեջ է և դիմում է անտրամաբանական գործողությունների:

Մեզ միացած ուսանողների թիվն ու աչքերի փայլը հուշում է, որ իրենց անհնար է փակ դռներով վախեցնել:

Իսկ նման գործելաոճ ունեցողներին խորհուրդ կտամ ևս մեկ անգամ մտածեն, թե ում են ծառայում:

Չարի իշխանությունը հավերժ չէ»:

Տեսանյութեր

Լրահոս