Դատապարտյալ Վ. Վերանյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում մտերիմ հարաբերություններ հաստատելով և հանցավոր համաձայնության գալով նույն հիմնարկում ծառայություն իրականացնող անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղոյանի հետ` իր օգտին առանձին գործողություններ չկատարելու կամ անգործություն դրսևորելու համար վերջինիս առաջարկել և տվել է խոշոր չափերով կաշառք:
Հիմա այդ ծանոթիս արարքի առթիվ քրեական գործ հարուցելու համար քննչականում նյութեր են նախապատրաստում։ Հետաքրքիրն այն է, որ այդպիսի ցուցում է տվել դատախազությունը։
Աշխատանքային ժամին Վեդի Ալկոյի աշխատակիցները մասնակցում էին Գարիկ Սարգսյանի քարոզարշավին
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային տեղափոխող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Վարշավայում:Այս մասին հայտնել է Լեհաստանի նախագահի ներկայացուցիչ Յակուբ Կումոխը:
Հետեւաբար պետք է արդյունավետ իրականացնեն այդ մանդատը՝ թույլ չտալով թուրք-ադրբեջանցիների լկտի պահվածք։
Վերը նշված հանցավոր արարքի համար Ա. Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով:
Կենտրոնում ընդգծել են, որ Զինվորական հաշմանդամների առողջական խնդիրները վերականգնելուց բացի մեծապես կարևորում են նաև զինհաշմանդամների՝ որպես լավ մասնագետների կայացման գործընթացը և աջակցում աշխատանքի տեղավորման հարցերում:
Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում հայ մարզուհիները ոսկե և արծաթե մեդալ են նվաճել
Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով։
Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցություններում երկրորդական հարցերի շուրջ մերձենում են դիրքորոշումները, սակայն գլխավոր քաղաքական հարցերի շուրջ փաստացի դոփում են տեղում:
Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ուղիղ եթերում ասել է:
Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողվում հավանություն են տվել Միության առաջին պաշտպանական ռազմավարությանը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույց»-ին, որը, մասնավորապես, նախատեսում է ԵՄ-ի արագ հակազդման ուժերի ստեղծում 5 հազար մարդ թվաքանակով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը Չեռնոգորիայի հետ խաղի դրական արդյունքը կապում է թիմային լավ աշխատանքի հետ:
Հիմա հատկապես պետք է միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետաքրքիր շրջադարձ եղավ «Պատմության ուսուցչի գործով»։ Հայտնի ձայնագրությունը չգիտես՝ որտեղից ներբեռնած ոստիկանը՝ գործով առանցքային վկան, եկավ, հայտարարեց, որ ինքը եղել է «հետաքննության մարմնի աշխատակից», ու դատարանը անմիջապես դադարեցրեց հարցաքննությունը, քանի որ «հետաքննության մարմնի աշխատակիցը» վկա լինել չի կարող։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության և կաշառք տալու փորձի դեպքեր:
Նման միջոցներ են ձեռնարկվում զինված միջադեպերը կանխելու և ավելորդ կորուստներից խուսափելու նպատակով։ Որպեսզի կողմերից ոչ մեկի մոտ ցանկություն չառաջանա կրկին վերադառնալ և զբաղեցնել այդ դիրքերը, խաղաղապահները որոշել են հողին հավասարեցնել դրանց մուտքի ուղիները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ուրբաթ հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական և ադրբեջանական կողմերըմեկ շաբաթ առաջ հանել էին դիրքերը Փառուխ գյուղից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկելու բիզնեսին մտահոգող խնդիրներն ու դիտարկելու դրանց կարգավորման ուղիները:
Ուզում եմ հարցնել՝ գոնե այսքանից հետո չե՞ք բավարարվում ձեր այն «ձեքբերումներով», որոնց արդյունում երկիրն ունեցավ և դեռ շարունակում է ունենալ հազարավոր զոհեր ու անհուն տառապանքներ…
Մարտի 24-ին, ժամը 11.10-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Շկոդա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.
ՀՀ գլխավոր դատախազը մարտի 25-ին ընդունել է Եվրոպական միության (ԵՄ) քրեական արդարադատության ոլորտում համագործակցության «Եվրոջասթ» (Eurojust՝) գործակալության ղեկավար Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի ( ՄՄԽ) եւ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Տիգրան Քեոսայանը եւ «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 մինուտ» ծրագրի հաղորդավարուհի Օլգա Սկաբեեւան ներառվել են Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում։
Մարտի 25-ին Դոհայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորն օդանավակայանի վերահսկելի գոտում մոռացել էր ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 5000 ԱՄՆ դոլար, հեռախոսներ և այլ իրեր:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Ոչիշխանությունը մոտ 1 միլիոն մարդու բան չի ասում, և Նիկոլի ու Արարատ Միրզոյանի ասածները ավելի «շահեկան» են դառնում։ Եվ, մեծապես, գուցե հենց սա´ է համաժողովրդական պասիվության և անտարբերության հիմքում։
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են գործել ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել այն և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին, այդպիսով խախտելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելից վերադառնալիս, ուր մեկնել էր մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը բանակցությունների 6 կետերից 4-ի դեպքում մոտ են կոնսենսուսի հասնելուն: