«Վարչական տեռոր բուհերում. զանգում են ուսանողներին և սպառնում, որ ով մասնակցի դասադուլին, կփոշմանի և առաջիկա քննական շրջանում կունենան քննությունների հետ խնդիրներ». Կամսար Բադալյան

Կամսար Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչական տեռոր բուհերում.

Ուսանողները ահազանգում են, որ որոշ համալսարանների ֆակուլտետերի դեկանատներում զբաղվում են քաղաքականությամբ: Մասնավորապես՝ զանգում են ուսանողներին անհատապես և սպառնում, որ ով մասնակցի դասադուլին, կփոշմանի և կենթարկվի վարչական տեռորի՝ հավելելով, որ առաջիկա քննական շրջանում կունենան քննությունների հետ խնդիրներ:

Հարգելի դեկանատի աշխատակիցներ, իշխանությունների և ձեր ղեկավարների ժամանակավոր աթոռները չեն հանելու այն խարանը, որ դուք ինքներդ դակում եք ձեր անվան վրա: Բոլոր ձեր փորձերը կանխելու՝ ձախողվելու են, քանի դեռ մեր երիտասարդների շարքերում կան հայրենասեր մարդիկ, որոնց համար ձեր վախեցնելու փորձերը ծիծաղելի են միայն:

Հ.Գ. Հարգելի ուսանող անհայրենիք լինելուց ավելի վախենալու բան չի կարող լինել հայի համար: Լուրջ մի վերաբերվեք այդ նոխկալի փորձերին ձեզ լռեցնելու: 🇦🇲
#Աստծով»։

Տեսանյութեր

Լրահոս