Հնդկաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Սուբրամանիամ Ջայշանկարի և նրա չինացի գործընկեր Վան Ին Լաոսում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով պայմանավորվել են շտապ աշխատանք տանել սահմանային գոտուց զինվորական անձնակազմի արագ դուրսբերման ուղղությամբ։
Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի Ախալքալաքի մունիցիպալիտետի Ագանա գյուղում 10-րդ դարով թվագրված քարի վրա փորագրված գրություն է հայտնաբերվել։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տեսանյութ է տարածել՝ նշելով, որ գնահատում է վերջին տարիներին Եվրոպական միության անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը։
Հուլիսի 25-ին, ժամը 16:35-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամերիկացի կենսաբանները մշակել են ցիտոմեգալովիրուսի հիման վրա գրիպի ունիվերսալ պատվաստանյութի նախատիպը, որը հիվանդին պաշտպանում է գրիպի գրեթե բոլոր տեսակներով վարակվելուց, այն հաջողությամբ փորձարկել է կապիկների վրա: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Օրեգոնի առողջապահության և գիտության համալսարանի (OHSU) մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ՀՀ վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որի՝ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ. կիսամյակին 2023 թ. կիսամյակի համեմատ կազմել է 10.4 %։
#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՎԱՔԸ՝ ԾԱՐԱՎ ԱՂԲՅՈՒՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են: Այս մասին Հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳն-ն:
Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտարարել է, որ հուլիսի 24-ին Շուշիում բացվել է Թուրքիայի արտերկրում առաջին երկրաշարժերի մոնիտորինգի կայանը։ Նշվում է, որ երկրաշարժերի մոնիտորնգի կայանը հնարավորություն կտա դիտարկել աշխարհի յուրաքանչյուր մասում տեղի ունեցող երկրաշարժերը։
Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնն իր ճապոնացի գործընկեր Մինորու Կիհարայի միջև տեղի Ստոկհոլմում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են համագործակցության խորացման հարցեր։
ԿԳՄՍ նախարարությունը շրջանառել է նախարարի հրամանի նախագիծ՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց պահանջների և անցկացման ընթացակարգի փոփոխության վերաբերյալ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Արմենն իր շնորհակալությունն ու անկեղծ խոսքերը հղեց բոլոր այն անձանց, ովքեր ոչ միայն այսօր, այլ այս 1-1.2 տարվա ընթացքում աջակցել ու սատարել են` ով ինչով կարողացել է:
Հուլիսի 20-ի ժամը 16.29-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել Երևանի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 37-ամյա տղամարդ:
ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Երևան կատարած այցի ընթացքում դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը, «Ազատությանը» հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի օգոստոսի 3-ին և 10-ին կաշխատեն անձնագրային հետևյալ բաժանմունքները՝
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել է, որ «Վիվամեդ» կլինիկայից Միխեիլ Սաակաշվիլիի «շուտափույթ տեղափոխումը» բանտ:
Խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են, ասաց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցին, թե Երևանը պատասխանե՞լ է Բաքվի առաջարկներին՝ 10-րդ փաթեթին։
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առճակատման մեխանիզմների կարիք դժվար թե լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի նման դաշինք ստեղծելու գաղափարը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել «Միացյալ ծառայողական ուժերի» (CTF-151) հրամանատարության ստանձնման վերաբերյալ:
Ucom ընկերությունը վերաբացել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom վաճառքի և սպասարկման նորացված և ավելի ընդարձակ դարձած կենտրոնը։ Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-ից 19:00-ը, իսկ շաբաթ՝ 10:00-ից 19:00-ը, առանց ընդմիջումների։
Ինչո՞ւ է Ալիևը պահանջում, որպեսզի լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխվի ՀՀ սահմանադրությունը և Հայաստան վերադառնան սովետական ադրբեջանցիները:
Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ազատվեց տնային կալանքից: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:
ԱՄՆ բաժնետոմսերի շուկան երեկ՝ հուլիսի 24-ին, փակվել է վատագույն արդյունքներով. S&P 500 և Nasdaq ինդեքսներն իջել են, իսկ 7 խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) hսկաների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 միլիարդ դոլարով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Forbes-ին։
Վաշինգտոնը շարունակում է վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ, ևս մեկ անգամ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան Կրեմլում Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ քննարկել տարածաշրջանում տիրող իրավիճակը։
ՀՀ կառավարությունը 45 մլն դրամ հատկացրեց Հայաստանում արտադրված բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հայտնաբերման և լաբորատոր փորձաքննությունների իրականացման համար։
Թուրքիայի Ադանա քաղաքում հորդառատ անձրևներ են, ինչի հետևանքով քաղաքի փողոցները հեղեղվել են ջրով։ Որոշ տրանսպորտային միջոցներ հեղեղված փողոցների և ջրափոսերի պատճառով մնացել են ճանապարհին՝ առաջացնելով մեծ խցանումներ։
Հուլիսի 24-ին Թուրքիայի խորհրդարանում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուք է եղել։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: