«Արմենն իր շնորհակալությունն ու անկեղծ խոսքերը հղեց». Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են Արմեն Աշոտյանին

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Աղվանի Վարդանյանի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էինք գնացել` մեր ընկեր Արմենի ձեռքը սեղմելու, ամուր գրկելու և մեր ու մեր բազմաթիվ հայրենակիցների ջերմ շնորհավորանքներն ու մաղթանքները փոխանցելու:

Արմենն իր շնորհակալությունն ու անկեղծ խոսքերը հղեց բոլոր այն անձանց, ովքեր ոչ միայն այսօր, այլ այս 1-1.2 տարվա ընթացքում աջակցել ու սատարել են` ով ինչով կարողացել է:

Արմենին ուղղված հավաքական մաղթանքն, իհարկե, առաջին հերթին նրան ազատության մեջ տեսնելն է, որտեղ նա իր կարողություններն ու պոտենցիալը լիարժեք գործածելու հնարավորություն կունենա` հանուն մեր երկրի և հասարակության»:

Տեսանյութեր

Լրահոս