
Թուրքիան ստանձնել է «Միացյալ ծառայողական ուժերի» հրամանատարությունը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել «Միացյալ ծառայողական ուժերի» (CTF-151) հրամանատարության ստանձնման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«CTF-151» – միջազգային ռազմածովային օպերատիվ խումբ, որը ստեղծվել է՝ կանխելու Սոմալիի ափերի մոտ նավային հոսքերի վրա ծովահենների կողմից իրականացվող հարձակումները:
Հայտարարության մեջ նշվել է, որ հրամանատարությունը Բրազիլիայից Թուրքիային հանձնելու արարողությունը տեղի է ունեցել Բահրեյնի Մայրաքաղաք Մանադայում տեղակայված «Միացյալ ծովային ուժերի» (Combined Maritime Forces-CMF) շտաբում:
Նշենք, որ Թուրքիան մինչ այդ արդեն 6 անգամ ստանձնել է CTF-151-ի հրամանատարությունը, իսկ սա լինելու է 7-րդը:
Թուրքիայի ՊՆ-ն հրամանատարությունն իրականացնելու է 2024-ի հուլիսի 24-ից մինչև 2025-ի հունվարի 22-ը: