Ժամանակին պարծենում էին բյուջեի եկամուտների բարձր կատարողականներով, ստվերի կրճատմամբ։ Վերջին տարիների ցուցանիշները գալիս են ապացուցելու, որ տնտեսության մեջ հարկերի հավաքման մակարդակը շարունակում է շատ ցածր մնալ։ Երբեմն-երբեմն նույնիսկ նվազում է. Այդպես եղավ 2022թ., այդպես էր նաև անցած տարի։
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորն անդրադարձել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալմանը և կալանավորմանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Թեև անհետ կորած մեր քաղաքացիների հարազատները բազմաթիվ հարցադրումներ անելու և մեկնաբանություններ հնչեցնելու առիթներ ունեցան, սակայն իմ տպավորությամբ, իրավասու պաշտոնյաները ավելի շատ գործի իմիտացիա էին ներկայացնում, քան բավարարում իրենց ուղղված օբյեկտիվ պահանջները:
Շվեդիան հայտարարել է Ուկրաինային 16 միլիարդ կրոնի (1,59 միլիարդ դոլարի) նոր ռազմական օգնություն տրամադրելու փաթեթի մասին, որը մինչ այժմ սկանդինավյան երկրից տրամադրված ամենամեծ փաթեթն է։ Այս մասին հայտնել է Reuters-ը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առթիվ:
ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը նպաստելու Երևանի մերժումը հաստատում է, որ Հայաստանն անում է հնարավոր ամեն ինչ Արևմուտքի բարեհաճությունը շահելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը :
Ռուսաստանը պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ Արկտիկայում՝ աշխարհի ամենացուրտ և աշխարհաքաղաքական առումով ամենակարևոր շրջաններից մեկում։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազային հատվածում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժմանը պատկանող մեկ կիլոմետր երկարությամբ թունելի ոչնչացման մասին։
Առաջիկայում Հայաստան կայցելի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Այս մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Լեհաստանը Միացյալ Նահանգներից Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի լոգիստիկ սարքավորումների մատակարարման մասին շուրջ 2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել։
Արդեն 7 ժամ ջուր ծեծել կլինի՞. ասում են` ո՞ւր է մեր երեխան. հասկանում եմ. Անդրանիկ Քոչարյան
Իհարկե, ոչ մի հարցի պատասխան չստացանք. ջուր էին ծեծում փնթիները. անհետ կորածների ծնողներ
Deutsche Welle-ն հրապարակել է «Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում» վերտառությամբ վավերագրական ֆիլմ, որում անդրադարձ է կատարվել Հայաստանի պատմությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Ռուսաստանում մտադիր են փոփոխություններ մտցնել պետական միգրացիոն քաղաքականության ոլորտում, ինչը թույլ կտա չեզոքացնել ծայրահեղականության դրսևորումների սպառնալիքները: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Գրեբենկինը։
Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից սոցցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Դեսպանության հաղորդմամբ՝ դեսպան Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարկոզիին Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացման և երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման հարցում վերջինիս ունեցած ավանդի և շարունակական հանձնառության համար։
Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում տեղի ունեցած սպանության դեպքով 2 ձերբակալված կա։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Այն, որ ՔՊ֊ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին չնայած անասելի ճնշումներին և ապօրինություններին որոշել է, իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ՝ Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին»:
Ընտրությունների ժամանակ հոսանքազրկումներ, զանգեր, կաշառատվություն, մարդկանց տեղամաս բերելու փորձեր, որոնց վերաբերյալ եղան բազմաթիվ փաստեր ու ահազանգներ։ Չնայած այս ամենի՝ Գյումրիում ընդդիմությունը հաղթեց, ցույց տալով Նիկոլ Փաշինյանին, որ նա և իր թիմը վատնել և մսխել են հայ ժողովրդի վստահությունը, հավատը։
2023-24 թթ. նվազել են արտասահմանցիների կողմից հայ երեխաների որդեգրման դեպքերը։ ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր՝ այդ թվում էներգետիկայի ոլորտում։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ «Արմենպրես»-ի թղթակցի՝ հայ-գերմանական տնտեսական համագործակցության ներկա մակարդակին և դրանք զարգացման հեռանկարներին վերաբերող հացին ի պատասխան նշեց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է»։
Տեխնիկական անճշտություններ պատճառով Գյումրու մի քանի տեղամասերում վերահաշվարկ կլինի: Այս մասին այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ նշել է թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:
Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում 17 ձայն, ապա առավելագույն ձայներ ստացած ԵՐԿՈՒ թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ։
Սրբուհի Գալյանը հուզված դուրս եկավ անհետ կորածների ծնողների հետ հանդիպումից.ներսում բարձր ձայներ էին
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։
Արժանապատիվ Գյումրին մերժեց կեղծիքի ու հայրենիքի գողերի կուսակցությանը՝ ճանապարհ բացելով երկրում որակական փոփոխությունների համար:
Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությոնների նախնական արդյունքները` բոլոր 82 տեղամասերից: