Սոֆիայի սրտում՝ Պեյո Յավորով թաղամասում, ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Հայաստան ճեմուղի»։
Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակում է առավելագույն զգուշությամբ, չի վստահում Վաշինգտոնին և պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Այս մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված հուշագրում չեն ներառվել իրանամետ ուժերին աջակցելու և բալիստիկ հրթիռների քանակը կրճատելու վերաբերյալ իսրայելական կողմի պահանջները, ուստի այս համաձայնագիրը ռազմավարական աղետ է դարձել Իսրայելի համար։ Հունիսի 22-ին այս մասին հայտնել է Financial Times թերթը։
Թեհրանը պահանջում է, որպեսզի Իսրայելի զինված ուժերն առաջիկայում լքեն Լիբանանի տարածքը: Այդ մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։
Կալիֆորնիա նահանգի Չիկո քաղաքի գրադարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է San Francisco Chronicle թերթը։
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հերքել է իր առնչությունը կոռուպցիոն այն սխեմաներին, որոնք կապված են Ադրիատիկ ծովի ափին գտնվող Վյոսա-Նարտա արգելոցային գոտում 4 միլիարդ դոլար արժողությամբ հանգստավայրի կառուցման հետ։
«Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է ապահովել Միութենական պետության անդամ իր դաշնակցի անվտանգությունը»,- այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հայտարարություններին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։
Կառավարության անդամների երդման տեքստը փոխվելու է: Արդարադատության նախարարությունն արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Ադրբեջանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուխամեդովն այսօր կեսօրին, Իլհամ Ալիևի ուղեկցությամբ, ժամանել է Շուշի։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունիսի 23-ին մեկօրյա պաշտոնական այցով մեկնել է Իսլամաբադ՝ Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։
Պետք է գլուխները պատին խփեիք, կաշիներդ քերթվեր. Իրենց համար գալիս են անհանգիստ ժամանակներ. Ավինյան
Դուք Նուբար Աֆեյանին շնորհակալություն չասացիք, ինչ է թե Ռուբեն Վարդանյանի ընկերն է. Ավագանու անդամ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին արված հայտարարությունները լուրջ վտանգի տակ են դրել Բյուրգենշտոկում ընթացող բանակցային գործընթացը, սակայն Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը, եթե Վաշինգտոնը դիվանագիտական կարգավորման ձգտում ունենա։ Այս մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։
Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին։
Նյարդերը տեղի տվեցին, դուրս գար, կասեի՝ կտեսնեիք. Արմեն Փամբուխչյան
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Գևորգ Աղազարյանին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք. Արտաշատ) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում՝ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, կոնգրեսականներ Թոմ ՄաքՔլինթոքը, Ջուդի Չուն և Լորա Ֆրիդմանը հունիսի 23-ին ԱՄՆ Կոնգրեսում հրավիրելու են մամուլի ասուլիս՝ Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ապօրինի պատանդառման 1000րդ օրվա կապացությամբ։
Ուկրաինայի ԶՈւ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին և Ուկրաինայի ռազմական հետախուզության պետ Օլեգ Իվաշչենկոն են կանգնած Բրյանսկի մարզում երեխաներով ավտոբուսի հարձակման հետևում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Վառելիք տեղափոխող բեռնատարի և գնացքի բախման հետևանքով կա մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
ԱՄՆ Հյուսթոն քաղաքի հարավ-արևելքում խոշոր հրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Շիշ շպրտելս հանդարտության կոչ էր, սեղանին է կպել, ոչ թե ինչ-որ անձի: Այս մասին ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը՝ պարզաբանելով, թե ինչու է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղղությամբ:
Ամերիկյան ավտոարտադրողները կսկսեն զենք արտադրել, այդ թվում՝ Tomahawk թևավոր հրթիռներ և Patriot ՀՕՊ համակարգեր։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Մենք գնում ենք շատ վատ ուղիով. Աստված մեզ ազատի քաղաքացիական պատերազմից. Ավագանու անդամ
Ավինյանը ՔՊ-ականների ու ընդդիմադիրների կռիվն է բաժանում
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հունիսի 13-17-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Կանաչ գործողություններ» աշխատանքային խմբի տարեկան հանդիպմանը։
Արմավիրի մարզում բենզատարը բախվել է կոնտեյներային գնացքին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։
Եթե կաշառք տալու մանրամասներին տիրապետեմ, կգնամ ու հաղորդում կտամ. Սուրեն Գրիգորյան
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ