Այս համատեքստում ընդգծվել է, որ 2026 թվականի ընտրությունները դիտարկվում են որպես հնարավորություն՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և բարձրացնելու հանրային վստահությունը։
Վաճառքի արգելքը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 17-ից մարտի 5-ը արտադրված հանքային ջրին։
Լրագրողներն այլևս չեն կարող ազատորեն տեղաշարժվել Պենտագոնի շենքերում առանց գերատեսչության աշխատակիցների ուղեկցության։ Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը։
Կասպյան տարածաշրջանի և Իրանի շուրջ աշխարհաքաղաքական լարվածությունը հղի է ռազմական խոշոր դիմակայության վտանգով, և Թեհրանում չեն բացառում թուրք-ադրբեջանական տանդեմի հարվածը:
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 28-29-ին տեղի կունենան կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները։
Հունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։
Ապրիլի 27-ին տեղի ունեցավ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագրի 1-ին շրջանավարտների ավարտական արարողությունը՝ նշանավորելով Հայաստանի առաջին սերնդի կայացումը, որն ավարտում է ավագ դպրոցն արհեստական բանականության ուղղությամբ։
Transavia ավիաընկերությունը մայիսին և հունիսին որոշ չվերթներ կչեղարկի։ Պատճառն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետևանքով ավիավառելիքի կտրուկ թանկացումն է, փոխանցում է Middle East Eye-ը։
Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է Հեզբոլլահի շուրջ 1,000 օբյեկտ: Այս մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականն առաջին իսկ մասնակցության ժամանակ արծաթե մեդալ է նվաճել «World Boxing»-ի կողմից կազմակերպած աշխարհի գավաթում:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ իրանական ավիաընկերություններին ծառայություններ մատուցող օտարերկրյա կազմակերպությունները կարող են ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների։
Աֆղանստանի արևելքում գտնվող Կունարի նահանգի վրա Պակիստանի իրականացրած հարձակումների հետևանքով առնվազն 7 մարդ զոհվել է, 75-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հատիս» նախագիծը նոր շունչ է տվել այս տարածաշրջանին՝ ստեղծելով աշխատատեղեր ու զարգացման նոր հեռանկարներ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանն առաջին չեմպիոնական տիտղոսն է նվաճել կարիերայում:
Տարածաշրջանում միջնորդի դեր ստանձնած կողմերը Թեհրանին և Վաշինգտոնին հորդորել են չընդհատել երկխոսությունը և շարունակել հեռավար ձևաչափով ընթացող բանակցությունները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, սա նպատակ ունի քայլ առ քայլ հարթել կողմերի միջև եղած տարաձայնությունները։
Մարդիկ համատարած փոփոխություններ են ուզում։ Կան տարիներով կուտակված պրոբլեմներ. ոչ ոք ո՛չ փորձում է լուծել, ո՛չ խոսել մարդկանց հետ, ո´չ էլ՝ մի լուծում առաջարկել։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արարատի ու Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման 9 դեպք։
Հայաստանն առաջին անգամ ընդունել է Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է շուրջ 500 մարզիկ 30 երկրից։
Իսրայելն ԱՄՆ-ի և Լիբանանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակներում իրավունք ունի հակազդել սպառնալիքներին Լիբանանի տարածքում, չնայած հրադադարին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացման մասին լուրերը: Այս մասին գրված է վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Վաշինգտոնում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ հյուրանոցում կրակ բացած 31-ամյա ուսուցիչ Քոուլ Թոմաս Ալենին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու փորձի համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Երկու ամսվա ընթացքում առաջին անգամ հեղուկ բնական գազի (ՀԲԳ) խմբաքանակ է անցել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Bloomberg»-ին։
Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա 49 հասցեի մոտ բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Անուշավան Կ.-ի վարած «BMW» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Տիգրան Մ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Արմեն Հովասափյանը գրում է. «Հայաստանյան կառավարիչների թրքահպատակության ու բացառապես թուրքական նարատիվով առաջնորդվելու մասին կարելի է հատորյակներ գրել․ այն դրվագները, որ սրանք սպասարկում են օտարի՝ ոչ հայամետ դիրքորոշումներն ու քաղաքական գիծը, ապացուցված են քանիցս»:
Ռուսաստանի Բելգորոդի մարզի տարբեր շրջաններում մեքենաների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ ևս երեքը, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունելիս ձեռքով հպվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի ուսին՝ այդպիսով խախտելով թագավորական արարողակարգը։ Այս մասին գրում է բրիտանական «Daily Mail» թերթը։
Սոֆթ Կոնստրակտը ՏՏ ընկերություն է, որն առաջնորդվում է բիզնես գաղափարները բիզնես պատմությունների վերածելու և նորարարական լուծումներ մշակելու սկզբունքով։
Հակոբ Բադալյանը գրում է. «Ուժեղ Հայաստանը հայտարարել է, որ ընտրությանը հաղթելու դեպքում լինելու է համաներում»:
ՀՀ ՍԱՏՄ-ն ՌԴ պատկան մարմիններից պաշտոնական որևէ գրություն չի ստացել «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքի հետ կապված: Այս մասին Aysor.am-ին հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը: