Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ Իրանի միջուկային ծրագրի ապագայի վերաբերյալ համաձայնագրի կնքման գործում, քանի որ Մոսկվան գովազդվում է ոչ միայն որպես Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարների հնարավոր նպատակակետ, այլ նաև որպես հնարավոր դատավոր՝ համաձայնագրի խախտման դեպքում, գրում է The Guardian-ը:
Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:44-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում՝ Այգեգործների 30 հասցեում, խոշոր հրդեհ է բռնկվել։
Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը շաբաթ օրը հանդիպել է Թուրքիայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդների հետ՝ քննարկելու, թե ինչպես մարդասիրական օգնություն հասցնել պատերազմից տուժած Գազայի հատված, որտեղ Իսրայելն անցած ամիս վերսկսեց իր ռազմական հարձակումը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները` Սիմոն Մարտիրոսյանը (անձնական մարզիչ` Աշոտ Փիլոսյան) և Գարիկ Կարապետյանը (անձնական մարզիչ` Ալեքսան Կարապետյան), Եվրոպայի առաջնության մեդալակիրներ են: Մոլդովայում Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գարիկ Կարապետյանը ճանաչվել է չեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Զատկի կապակցությամբ զինադադարը երկարաձգելու հրաման չի տվել, ՏԱՍՍ-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ՌԴ ղեկավարը հրամայել էր բանակին ապրիլի 19-ի Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կարող է նոր նավ ցուցադրել, որը ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալիռեզա Թանգսիրիի բնութագրմամբ «ավելի լավն է, քան ամերիկյան նմանատիպ մոդելները», գրում է Mehr-ը։
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում կայացավ «Վան»- «Արարատ-Արմենիա» հանդիպումը:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կիրակի օրը կարճատև հանդիպում է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ՝ Թրամփի վարչակազմի՝ ներգաղթյալների արտաքսման ծրագրերի պատճառով առաջացած տարաձայնությունների պայմաններում Զատկի տոնի շնորհավորանքներ փոխանակելու համար։
Թրամփը խոստացել է Միացյալ Նահանգները դարձնել ավելի մեծ, ավելի ուժեղ, հարուստ և ավելի կրոնական։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին, ով Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակում:
Այս տարին շատ լուրջ է լինելու երկրում կարգուկանոնի վերականգնման առումով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Տոլոչինում եկեղեցի այցելելիս, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիողլուի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում պաղեստինցի զոհերի թիվը վերջին 24 ժամում 44 է, իսկ վիրավորներինը՝ 145:
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ Զատիկի կապակցությամբ շնորհավորել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, ղպտիների պատրիարք Թավադրոս II-ին, Սիրիայի պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ II-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և ոչ ուղղափառ այլ եկեղեցիների առաջնորդներին, հայտնում է РИА Новости-ն։
Ապրիլի 20-ին, ժամը 15:54-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խստորեն մեկնաբանել է ԵՄ երկրների ղեկավարների կողմից մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը՝ Եվրամիությանը մեղադրելով նացիստական գաղափարախոսությունը վերակենդանացնելու փորձի մեջ: Այս մասին նա հայտարարել է ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում, որից մի հատված տեղադրված է նրա Telegram-ալիքում։
Առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետակոծությունները և կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգտագործումը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի վիճակի մասին, որը հունվարից ի վեր կոմայի մեջ է: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Եվրոպայի առաջնությունում մրցումային նախավերջին օրը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները:
Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը The Telegraph-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն առ այն, որ Իսրայելը մտադիր է մայիսին ռմբակոծել Իսլամական Հանրապետությանը։ Նա ասել է, որ Իսրայելը մտադիր չէ հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին:
Շաքարախտով երեխաները և նրանց ծնողները կանգնել են ծանր խնդիրների առաջ։
Չինաստանից գիտնականները փորձարկել են ջրածնի հիմքով պայթուցիկ սարքի ազդեցությունը։ Նրանք պայթյունի են հասել առանց միջուկային նյութերի օգտագործման, ասվում է հետազոտության մեջ: Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, սարքը մշակվել է Չինաստանի պետական նավաշինական կորպորացիայի (CSSC) 705-րդ հետազոտական ինստիտուտի կողմից, որը, ի թիվս այլնի, զբաղվում է ստորջրյա զենքի արտադրությամբ։
Հայաստանում ՌԴ դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Հարության տոնի արթիվ:
Հարավային Կովկասում երկարատև լարվածությունը պահանջում է հրատապ հաշտեցում. այս մասին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ ուղերձում ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրկումենտ Թաթլիօղլուն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այցի շրջանակում նա հանդիպել է Բաքվում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունի հետ։
Վատիկանը Սուրբ Զատիկը նշել է առանց Հռոմի Ֆրանցիսկոս պապի, քանի որ 88-ամյա պոնտիֆիկոսը շարունակում է ապաքինվել մահացու վտանգավոր երկկողմանի թոքաբորբից, հայտնում է Associated Press-ը։
Վիրավորը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դարդանելի նեղուցում խիտ մառախուղի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է տարանցիկ նավերի երկկողմանի երթևեկությունը, հայտնում է Anadolu-ն։