Փորի վրա ջրացատկի մրցումներ են անցկացվել Օսլոյում
Օսլոյում տեղի են ունեցել փորի վրա ջրացատկի մրցումներ: Դա շատ ցավոտ մարզաձեւ է. ցատկորդները ներքին օրգանների լուրջ վնասվածքներ ստանալու ռիսկի են ենթարկվում:
Առաջնությունում հաղթող է դարձել Էմիլ Լայբեկը:
Այս Էքստրեմալ մրցությունն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին: Ցատկի ժամանակ մասնակիցների թեւերն ու ոտքերը տարածված են x-ձեւաչափով, վերջին պահին նրանք պետք է կուչ գան: