Չեչնիայում անչափահաս ահաբեկիչների հարձակումներ են գրանցվել
Չեչնիայում գրանցվել են իրավապահների վրա իսլամական ահաբեկիչների հարձակումների դեպքեր: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Տեղական ՆԳ նախարարի խոսքով սակայն, հանրապետությունում իրավիճակը կրկին վերահսկողության տակ է գտնվում.
«Հանցագործները փորձել են ապակայունացնել իրավիճակը սակայն, մեր կազմակերպած հակահարվածի շնորհիվ դա չի հաջողվել: Նրանց ծրագիրը խափանվել է»:
Ոստիկանապետը սակայն մանրամասնություններ չի հրապարակել ահաբեկիչների՝ անչափահասներ լինելու փաստի առնչությամբ։ Ավելին, զինյալ հարձակվողներից մեկն ընդամենը 11 տարեկան է եղել: Ոստիկանների հաղորդմամբ, բոլոր հանցագործները ոչնչացվել են, մի քանի ոստիկան՝ վիրավորվել:
Հարձակումները տեղի են ունեցել միաժամանակ Չեչնիայի մի քանի շրջաններում: Հանրապետության հարավում հինգ զինյալնետ փորձել են հարձակվել ոստիկանական կետի վրա, մինչդեռ Շալի քաղաքում դանակներով զինված երկու երիտասարդներ ներխուժել են ոստիկանական բաժանմունք եւ դանակահարել երկու սպայի: Հարեւանությամբ եւս երկու հանցագործներ փորձել են պայթեցնել գազով լի կաթսաներ, սակայն, ոչնչացվել են իրավապահների կողմից: