Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը մեղադրանք է առաջադրվել

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը՝ Ամբիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից, Ամբիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս