Բաժիններ՝

Անհավանական համեղ և արտասովոր փլավ՝ հավի սրտով

Բաղադրիչներ

1. Հավի սիրտ – 700 գ
2. Բրինձ – 1 բաժակ
3. Գազար – 1 հատ
4. Սոխ – 1 հատ
5. Սխտոր – 1 հատ
6. Աղ և համեմունք՝ ըստ ճաշակի
7. Քրքում – 0.5 թ/գ
8. Բուսայուղ՝ տապակելու համար
9. Ջուր – 0.5 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Սոխը կիսալուսնաձև կտրատել և տապակել բուսայուղով՝ մինչև ոսկեգույն դառնալը:

2. Սրտերը լավ լվանալ, կիսել, ավելացնել սոխին և տապակել մոտ 15 րոպե՝ մինչև պատրաստ լինելը:

3. Բարակ կտրատել գազարը և ավելացնել տապակած սոխին և սրտին: Տապակել 10 րոպե՝ մինչև կիսով չափ պատրաստ լինելը:

4. Ավելացնել լվացած բրինձը հավի սրտին, գազարին և սոխին: Վերևից շարել սխտորը, ավելացնել ջուրը, քրքումը և առանց կափարիչով ծածկելու հասցնել եռման: Եռալուց հետո ծածկել կափարիչով, իջեցնել կրակը և առանց խառնելու եփել մոտ 40-50 րոպե:

5. Մատուցել թարմ բանջարեղենով և կանաչիով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս