Բաժիններ՝

««Բարսելոնայում» ես կորցրել եմ հավատն ուժերիս նկատմամբ». Յերրի Մինա

«Բարսելոնայի» պաշտպան Յերրի Մինան խոսել է նոր ակումբում հարմարվելու դժվարությունների մասին:

«Ես պատկերացում չունեմ, թե ինչ է սպասում ինձ ապագայում, բայց ես հանգիստ եմ: Ես 23 տարեկան եմ, դեռ շատ ժամանակ ունեմ:

Ես շատ մտատանջություններ ունեի: Ես արդեն հուսահատված էի: Ես իսկապես շատ վատ էի զգում: Կոուտինիոն և Պաուլինիոն փորձեցին օգնել ինձ, բարձրացնել իմ տրամադրությունը:

Ես գիտեմ, որ թիմում իմ դիրքում խաղացող շատ լավ ֆուտբոլիստներ կան, բայց ես ցանկանում էի որոշ խաղաժամանակ ստանալ և ապացուցել, որ կարող եմ, բայց այդպես չեղավ:

Կարդացեք նաև

Ես մի քանի րոպե ստանում էի, բայց խաղը լավ չէր ընթանում: Թվում էր, որ ամեն ինչ ճիշտ չէ: «Բարսելոնայում» ես կորցրել եմ հավատն ուժերիս նկատմամբ: Ես շատ էի սխալվում անգամ մարզումների ժամանակ»,- ասել է Մինան:

Այնուամենայնիվ, Մինան ցանկանում է մնալ կատալոնական ակումբում:

«Ես պայմանագիր ունեմ «Բարսայի» հետ և ես ցանկանում եմ այստեղ հաջողության հասնել: Ես առաջարկներ ունեի այլ ակումբներից, բայց հիմա ուզում եմ վայելել հանգիստս, մնացածը հետո կտեսնենք:

Եթե «Բարսան» ցանկանում է ինձնից բաժանվել, ես պետք է ընտրեմ լավագույն տարբերակը: Բայց ես ցանկանում եմ հաջողության հասնել «Բարսելոնայում», քանի որ սա աշխարհի լավագույն ակումբն է»,- ասել է Մինան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստի հորեղբայրը, ով նաև նրա գործակալն է, նշել էր, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Էվերթոնը» և «Զենիթը»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս