Վարուժան Գրիգորյանը 3 անշարժ գույք ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանը նախորդ տարի միայն իր՝ վարձակալությամբ տրված տարածքների համար 19 միլիոն դրամի եկամուտ է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Նրա տարեկան եկամուտները կազմել են 25 միլիոն 325 հազար դրամ, որից 19 միլիոնը վարձակալության դիմաց ստացված վճարն է, իսկ 6 միլիոն 325 հազար դրամը՝ աշխատավարձ:
Դրամական միջոցները նախորդ տարի ավելացել են՝ 4 միլիոն դրամից դառնալով 10 միլիոն: Գրիգորյանը երեք անշարժ գույք ունի՝ հողամաս եւ երկու ավտոտնակ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: