«Բարսելոնան» Էդեն Ազարին դարձրել է ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակը
Գրիզմանին փոխարինողը: «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը դարձել է «Բարսելոնայի» ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակը:
Անտուան Գրիզմանի տեղափոխության հետ կապված անհաջողությունից հետո Կատալոնիայում փնտրում են բարձր որակի ուժեղացում կիսապաշտպանության գծում: Կատալոնացիների հետաքրքրության շրջանակում է գտնվում նաև «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Կրիստիան Էրիքսենը, բայց «Բարսելոնայի» ղեկավարությունը գտնում է, որ Ազարի մակարդակն ավելի բարձր է: Ինչպես հաղորդում է Sport-ը, Ազարի պայմանագիրը լրանում է 2 տարի անց, իսկ նոր պայմանագիր խաղացողը դեռ չի ստորագրել:
Transfermarkt-ը բելգիացուն գնահատում է 110 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը