Հարսի զգեստը բռնկվել է հարսանիքի ժամանակ
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/pizap.com15313872147821.jpg)
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ռեյչել Բոֆոյի զգեստը բռնկվել է իր հարսանիքի ժամանակ:
Հարսը նկատել է, որ զգեստի ներքևի հատվածը այրվում է, անմիջապես կրակը մարելեն, սակայն զգեստը վնասվել է:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, թե ոտքերս վառվում են: Թվում էր՝ կկորցնեմ ոտքերս, սակայն ինչ-որ հրաշքով ոտքերիս վրա նույնիսկ մի փոքր այրվածք չկա», – պատմել է Ռեյչել Բոֆոն:
Բոֆոն նշել է, որ կրակը բռնկվել է բենգալյան կրակների պատճառով, որոնք ինքն ու փեսան վառել են փողոցում: