Բաժիններ՝

Հրդեհ Լոռիում. մեկնել է երեք մարտական հաշվարկ

Հուլիսի 12-ին՝ ժամը 03:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից ավտոտնակում (120 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին, մարվել՝ 05:47-ին: Այրվել են տանիքից մոտ 6 քմ հատված և 2 բազմոց: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս