Պոլիկլինիկաներում սկսված շարժը, կոռուպցիոն բացահայտումները նոր դրսևորումներ են ստանում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իշխանությունների հայտարարություններից հետո պոլիկլինիկաներում սկսված շարժը, կոռուպցիոն բացահայտումները նոր դրսևորումներ են ստանում: Ոգևորված արդեն իսկ կատարված բացահայտումներից և պոլիկլինիկաների որոշ ղեկավարների ազատումներից՝ հիմա էլ Երևանի թիվ 12 պոլիկլինիկայի աշխատողներն են դժգոհություններ հայտնում տնօրեն Արմեն Վարդումյանից:
Աշխատակիցները «Ժամանակ»-ի հետ զրույցում ասացին, որ պոլիկլինիկայում՝ խառնաշփոթ է սկսվել: Տնօրենը աշխատակիցների հետ հանդիպումներ է ունենում, որը երբևէ չի եղել: Աշխատակիցների խոսքով՝ տնօրենը վտանգներ է տեսնում: Աշխատակիցներից շատերը վախենում են արտահայտվել, քանի որ կարող է զրկվեն աշխատանքից: Տնօրենի թիմակիցները, հովանավորյալներն անընդհատ քարոզում են նրա «լավ մարդ» լինելը, որը նշանակում է դժգոհների աշխատանքից զրկվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: