Որոնք են աշխարհի ամենալավ և ամենավատ օդանավակայանները
AirHelp ծառայության փորձագետները, որն ուղեւորներին օգնում է փոխհատուցում ստանալ չվերթի ուշացման դեպքում, օդանավակայանների վարկանիշ են կազմել ըստ սպասարկման որակի, թռիչքների ժամանակացույցի պահպանման եւ ուղեւորների գնահատականների։
141 տեղից վերջինն զբաղեցրել է Քուվեյթի օդանավակայանը, որը հավաքել է ընդամենը 5,4 միավոր: Ամենավատերի եռյակում տեղ են գտել նաեւ Լոնդոնի «Սթանսթեդ»-ը եւ Լիոնի Սենտ-էքզյուպերիի անվան օդանավակայանը՝ 5,53 եւ 5,78 միավոր՝ համապատասխանաբար:
Կատարի մայրաքաղաք Դոհայի «Համադ» օդանավակայանն զբաղեցրել է վարկանիշի առաջին հորիզոնականը՝ հավաքելով ընդհանուր առմամբ 8,77 միավոր, 8,69 միավորով երկրորդ տեղն զբաղեցրել է Աթենքի Էլեֆտերիոս Վենեզելոսի անվան միջազգային օդանավակայանը, իսկ 8,63 միավոր ստացած Տոկիոյի օդակայանը հայտնվել է երրորդ դիրքում:
Մոսկվայի «Շերեմետեւո»-ին վարկանիշը կազմողները հատկացրել են 15-րդ հորիզոնականը: «Դոմոդեդովո» օդանավակայանը հայտնվել է 130-րդ տեղում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: